Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը բողոք է բերել ՊՆ ոչ գաղտնի գործավարության պետի գործով

Փետրվար 25,2015 19:35

Գ.Նարիմանյանը կազմել էր տեղեկանք զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Վ.Քեշիշյանի և ֆինանսական ծառայության պետ, մայոր Ժ.Կարապետյանի անուններից, անձամբ կեղծել է նրանց պաշտոնի, կոչումի և աշխատավարձի մասին:

250 000 հազար դրամի տուգանքի է դատապարտվել ՊՆ զորամասերից մեկի  ոչ գաղտնի գործավարության պետ, ավագ ենթասպա Գայանե Նարիմանյանը: Նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Մեղադրող Ա.Հարությունյանը բողոք է բերել եւ պահանջում է արարքին համապատասխան պատասխանատվության ենթարկել պետին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արագացված ընթացակարգով է անցկացվել դատական նիստը, դա նշանակում է, որ ամբաստանյալն ընդունել է իր մեղքը, եւ հրապարակայնության անհրաժեշտություն բնավ չի եղել:

Ըստ գործի նյութերի, 2014 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վ.Սարգսյանի կողմից զեկուցագիր է ներկայացվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ թիվ 90256814 քրեական գործի նախաքննության կատարումը մեկ այլ քննիչի հանձնարարելու մասին:
2014 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Վ.Հարությունյանի կողմից կայացված որոշմամբ թիվ 90256814 քրեական գործով Գայանե Նարիմանյանն ներգրավել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձամբ օգտագործելու նպատակով իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու համար.

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում որպես երաշխավոր հանդես գալու նպատակով 07.06.2013 թվականին կեղծել է գործարքի կատարման համար իրավունք վերապահող, զորամասից բանկ ներկայացվող աշխատավարձի չափի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի թիվ 307 տեղեկանքը և այն օգտագործել վերոհիշյալ բանկում: Նշված տեղեկանքը Գ.Նարիմանյանը կազմել է զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Վ.Քեշիշյանի և ֆինանսական ծառայության պետ, մայոր Ժ.Կարապետյանի անուններից, անձամբ կեղծել է նրանց պաշտոնի, կոչումի և աշխատավարձի մասին:

Ըստ դատավճռի, նա զորամասից բանկ ներկայացվող աշխատավարձի չափի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող առանց ամսաթվի և տարեթվի ելքի թիվ 373 տեղեկանքը և դրա միջոցով իրավունք ձեռք բերելու` դոլարային վարկ ստանալու նպատակով այն օգտագործել է` նշված բանկից ստանալով 2400 ԱՄՆ դոլար վարկ:

Նշյալ թիվ 373 տեղեկանքը Գ.Նարիմանյանը կազմել է զորամասի հրամանատար, գնդապետ Կ.Մարգարյանի և ֆինանսական ծառայության պետ, մայոր Ժ.Կարապետյանի անուններից, անձամբ կեղծել է նրանց ստորագրությունները, իսկ տեղեկանքում իր վերաբերյալ նշել է շինծու տեղեկություններ պաշտոնի, կոչումի և աշխատավարձի մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728