Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն անցած էտապ է»

Փետրվար 25,2015 19:03

«Մեզ մոտ արդեն միակուսակցական համակարգ է ձևավորվել. ի՞նչ տարբերություն հիմա ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 51 տոկոս, թե՞ 77: Ինքը ցանկացած հարց առանց հաշվի առնելու  մյուս կուսակցությունների և հասարակության կարծիքը անցկացնում է»,-Aravot.am-ի հարցին՝ շատ քաղաքագետներ մտահոգություն են հայտնում, թե վերջին ներքաղաքական զարգացումները հանգեցրին նրան, որ ՀՀ-ում ներքաղաքական դաշտում, ըստ էության, միակուսակցական համակարգ ձևավորվի, այսպիսի կարծիք հայտնեց իրավաբան, պատմաբան, դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Մեր հարցին՝ այս իրավիճակում ո՞րն է ԲՀԿ-ի դերակատարությունը, նա արձագանքեց. «Մենք չտեսանք այդ դերակատարությունը: Երբ կլինի համագումարը, կասեն, կտեսնենք: Բայց մինչ այժմ մենք տեսանք միայն հայտարարություններ դերակատարության մասին և նահանջ»: Պարոն Պապյանի կարծիքով՝ պետք է դաշտում լինի նաև հակառակ կարծիքը:

Հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ի հարցը հասկանալի է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ կարող լինել այդ հակակշիռը, նա պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն անցած էտապ է հասարակության համար, նա գնալով ավելի շատ սխալներ է թույլ տալիս՝ իր վերջին մեկնաբանությունները, նամակը: Ամեն ինչ սխալ է, սխալ է ասելով չէ, պետք են հիմնավորումներ: Տեր-Պետրոսյանի նման գիտնականի համար այդ ոճը ընդունելի չէ, քանի որ, եթե ինչ-որ տեսակետ ես առաջ քաշում, դա փաստերով ու փաստարկներով պիտի հիմնավորես, հայտարարություն թե չէ միշտ էլ կարելի է անել»:

Մեր այն դիտարկմանը՝ ասվածից հետևո՞ւմ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի լավ գիտնական է, քան քաղաքական գործիչ, պարոն Պապյանը դրական պատասխան տվեց ու մանրամասնեց. «Նա որպես Աստվածաշնչի որոշ գրքերի և նաև ասորական թարգմանության մասնագետ անփոխարինելու  է»:

Դառնալով հայ-թուրքական հարաբերություններում նրա մոտեցումներին և ներկայիս սխալներին՝ պարոն Պապյանն ասաց. «1990-1998-ը մենք ամեն գնով փորձել ենք թուրքերի հետ լեզու գտնել. դրա դեմ  խոսողները բանտ են ընկել, կուսակցություններ են փակվել: Բայց էլի որևէ արդյունքի չենք հասել: Ինչո՞ւ ենք հիմա փորձած բանը նորից փորձում: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք դա արդեն փորձել ենք, ու հիմա հավանականությունը, թե կստացվի, փոքր է. ինչո՞ւ նորից մտնել այդ հոսած գետը»:

Պարոն Պապյանը հիշեցրեց նաև, որ ինքը ժամանակին էլ հիմա էլ դեմ է Լևոն Տեր-Պետրոսյանի այն մոտեցմանը, թե Թուրքիան մեզ հետ բարեկամական կլինի, եթե հրաժարվենք Արցախից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «Նա որպես Աստվածաշնչի որոշ գրքերի (…) մասնագետ անփոխարինել[ի] է»:

    հմմմմ

    Հին Կտակարանի մասի՞ն է խոսքը, արդյոք…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728