«Իմ վշտի Խոջալու» անունով ցուցահանդեսը կսկսվի հինգշաբթի օրը Բեշիքթաշում տեղակայված Ամրոցի հավաքածուների թանգարանում եւ կշարունակվի մինչեւ շաբաթ օրը:
Todayszaman.com-ի փոխանցմամբ՝ նկարիչներ Նիյազ Նաջաֆովի, Էմին Ասկերովի, Ռամալ Քազիմովի, Անար Հուսեինաձեի եւ Ռեզա Հազարի «Կոտորածը եւ դրա հետեւանքները» պատկերող նկարները տեղ են գտնելու ցուցահանդեսում: Նկարները մի վայրում է հավաքելու Յարաթը, որը Բաքվում հիմնադրված շահույթ չհետապնդող ժամանակակից արվեստի տարածք է:
Ցուցահանդեսը մի շարք մշակութային միջոցառումների մասնիկ է կազմում, որոնք անցկացվել են Ստամբուլում եւ մի քանի այլ թուրքական քաղաքներում վերջին շաբաթվա ընթացքում եւ, ըստ կայքի «հանցագործության նկատմամբ իրազեկվածության բարձրացման նպատակ ունեն»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև