«Ես կարծում եմ, որ միայն աշխատանքի արդյունքը ցույց կտա` կգործի՞, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը`պատասխանելով հարցին`ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կարծիք են հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովը չի կարող արդար գործել. որպես այդ հանձնաժողովի անդամ՝ կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
Դիտարկմանը, որ հասարակական-քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանն են թիվ մեկ կոռուպցիոներները, նրանք կարո՞ղ են իրենք իրենց դեմ պայքարել`Դավիթ Հարությունյանը նորից կրկնեց այն միտքը, որ աշխատանքը ցույց կտա արդյունքը: Լրագրողներից մեկի պնդմանը`աջ ձեռքը կարո՞ղ է ձախ ձեռքը կտրել, Դավիթ Հարությունյանը հակադարձեց .«Դա կոռեկտ հարց չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
աջ ձեռքը կարո՞ղ է ձախ ձեռքը կտրել, Դավիթ Հարությունյանը հակադարձեց .«Դա կոռեկտ հարց չէ»:
——————————————————
ճիշտ է ասում
շիտակ հարցը պիտի լիներ՝ ձախ ձեռքը կարո՞ղ է աջ ձեռքը կտրել…
«հակակոռուպցիոն հանձնաժողով»,
այժմու Հայաստանում…
պարզ է թէ հիւմուրը չի պակսում, այս երկրում