Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՏՄ շրջանակում` նոր ընթացակարգեր Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատանը

Փետրվար 25,2015 16:19

Պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացը

 ԵՏՄ անդամակցության շրջանակում Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունն իր հայտարարարատուներին ներկայանում է առավել պարզեցված ընթացակարգերով և մի շարք նորամուծություններով: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի խոսքով` բավականին դյուրացվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ պայմանավորված` ցամաքային ճանապարհով արտահանվող ապրանքների համար նախկինում «Արտահանում ազատ շրջանառության համար» ռեժիմով ձևակերպում ստանալու փոխարեն, այժմ լրացվում է պարզեցված «Տարանցիկ հայտարարագիր»: Իսկ օդային ճանապարհով արտահանվող ենթաակցիզային ապրանքները մաքսային ձևակերպում չեն ստանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում հենց ԵՏՄ անդամ երկրներում, կարելի է ասել, որ Միության անդամակցությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար»:

Փոփոխություններով դյուրացվել է նաև ԵՏՄ երկրներ արտահանվող ենթաակցիզային ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացը: Ըստ Սուրեն Ղազարյանի, ԵՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից: Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքներին, ապա այս դեպքում նույնպես ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողություն և ձևակերպումներ չեն իրականացվում: «Տնտեսվարողները, նախկինում սահմանված 10-օրյա ժամկետում վճարվելիք մաքսային վճարներն այժմ վճարում են հարկային մարմիններին` ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում:

Այսինքն, տնտեսվարողը համապատասխան անուղղակի  հարկերի վճարումը կարող է կատարել ապրանքների վաճառքից հետո, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների, որոնց համար ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է մաքսային մարմիններին»,-նշել է Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան ղեկավարը: Ի դեպ, ԵՏՄ-ից ներմուծվող ապրանքների համար ոչ սակագնային կարգավորման միջոցներ չեն պահանջվում: Մաքսատանը հայտնել են նաև, որ ընդհանուր առմամբ փոփոխություններ չեն կատարվել երրորդ երկրներից Հայաստան ենթաակցիզային ապրանքների ներմուծման ընթացակարգերում, սակայն, պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, որոշ ապրանքների մասով ավելացել են մաքսատուրքի դրույքաչափերը, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, իսկ դիզվառելիքի, էլեկտրամեկուսիչ հատկություններով յուղերի մաքսատուրքը զրոյից դարձել է 5 տոկոս:

 

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728