Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյանին քաղաքականությունից հանելով՝  Քոչարյանին հեռացրին. Աշոտ Մանուչարյան

Փետրվար 25,2015 15:54

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի ներքին կյանքում տապալվեց Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան «տանդեմը»:

«Հայաստանի ներքին կյանքը, որը կառավարվում էր  Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան տանդեմով, այսինքն  աշխարհաքաղաքական ու ներքին քաղաքական տանդեմ էր ստեղծվել, եւ երկու մարդ բաժանել էին իրար մեջ աշխարհաքաղաքական ուղղությունները, որոնց պետք է սպասարկեին: Որ ուժը հաղթեր, այն ուժն էլ կմնար իշխանության: Բաժանել էին իշխանությունն ու ընդդիմությունը: Ռոբերտ Քոչարյանը ստեղծել էր ԲՀԿ-ն ու օգտագործում էր որպես լծակ:  Գագիկ Ծառուկյանին դուրս դնելով քաղաքականությունից՝  Քոչարյանը դադարում է քաղաքական տանդեմի մասնակից լինել, հետեւաբար տանդեմային կառավարումը վերանում է  Հայաստանում: Դա կբերի դրական հնարավորություններ մեր ժողովրդի համար»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա, Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, բայց կուսակցության հիմքում ինքն էր, նույնիսկ պահպանելով այդ կուսակցությունը, առանց Ծառուկյանի այդ կուսակցությունը ի վիճակի չէ ապահովել տանդեմի քաղաքականությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728