Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքում վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների սաների, ինչպես նաև պատանի երկրապահների մասնակցությամբ տոնական համերգային ծրագիր է կազմակերպվել:
Արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկա են գտնվել և Զորավարի արձանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ են խոնարհել քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանն ու Արտավազդ Սարգսյանը, ինչպես նաև երկրապահներ, բնակիչներ:
Միջոցառմանը ներկայացվել են Անդրանիկ Օզանյանի հայրենանվեր գործունեության առավել ուշագրավ դրվագներ ու սերնդեսերունդ փոխանցված նրա պատգամները: Երաժշտական կատարումներն ու պարային բեմադրությունները նույնպես նվիրված են եղել Զորավարին:
Միջոցառման մասնակիցները ընդգծել են միջոցառման կարևորությունը և ազգի հերոսների գնահատման ու սերունդների հայրենասիրական դաստիարակության հարցում նրանց թողած ժառանգության դերը:
Երևանի քաղաքապետարան