Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը մանդատը կպահպանի՞ 

Փետրվար 25,2015 15:28

«Ես չեմ ցանկանում նման տիպի նախադեպեր ստեղծել, բայց իրավական տեսակետից բոլոր հիմնավորումները կան: Լրացուցիչ հիմնավորումների եմ սպասում: Շտապելու ոչինչ չունեմ, երբ լիարժեք պատասխանները կստանանք, պատշաճ ձևով որոշում կկայացնենք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով հարցին` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկելո՞ւ են պատգամավորական մանդատից:

Ի դեպ, Aravot.am-ի տեղեկություններով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գագիկ Ծառուկյանը պահպանելու է մանդատը: Մանդատի պահպանումը, սակայն, զուտ խորհրդանշական է, այն միայն Գագիկ Ծառուկյանի դեմքը որոշակիորեն պահպանելու համար է:

Լրագրողներից մեկն ԱԺ նախագահից հետաքրքրվեց`ի՞նչ կարծիք ունի Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի բացակայությունները հարգելի համարելու հարցի մասին, ԱԺ նախագահը պատասխանեց, որ չի կարծում, թե նախագահը պետք է բոլոր հարցերին արձագանքի. «Իրավական տեսակետից անհարգելի են բացակայությունները, առաջարկել եմ լրացուցիչ մեկնաբանել ամբողջ պատճառաբանությունները»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի «լռությանը» վերաբերվող հարցին էլ՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ ԲՀԿ-ի դադար վերցնելը պայմանավորված է նուրբ քաղաքական վիճակով,  ուստի պետք է կարողանան քննարկել, որոշումներ կայացնել:

ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կուսակցության համագումարը կայանալու է մարտի 5-ին: Լրագրողներից մեկի հարցին` իր կարծիքով ԲՀԿ-ն ի՞նչ որոշումներ կկայացնի, ԱԺ նախագահն ասաց՝ իրենք պետք է կարողանան նոր իրավիճակում նոր ռազմավարություն մշակել: Հարցին`այսօր է՞լ  ՀՀԿ-ում  կարծում են, որ Ծառուկյանը պետք է հեռանա քաղաքականությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այն, ինչ նախագահը ներկայացրել է, դրա շրջանակներում է ՀՀԿ-ի դիրքորոշումը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին «թալանչի»  անվանած ՀՀԿ-ականների գնահատականներին, Գալուստ Սահակյանն ասաց, որ քաղաքականության մեջ ամբիցիաներ, երկու կողմից հրաձգություններ լինում են, բայց գալիս է խոհեմության պահ էլ. «ՀՀԿ-ականները միայն հակադարձում են, երբեք նախահարձակ չեն լինում: Ինձ համար ընդհանրապես մականունները մոռացված են»:

Լրագրողները հիշեցրեցին, որ մարտի մեկին հանրահավաք է կայանալու, ՀԱԿ-ն էլ խոստանում է, որ այն լինելու է հուժկու, ԱԺ նախագահն ասաց, որ 1993 թվականից ընդդիմությունը խոսում է հուժկու հանրահավաքների մասին. «Վերջապես այդ հուժկու հանրահավաքներն ավելի մոլորեցնում են, քան թե վճռական հարց են լուծում»:

Հարցին էլ` ե՞րբ են ստուգվելու Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող բիզնեսները, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ բնականաբար երբևիցե չի ստուգվի, որովհետև դրա մեջ ռեալ իրականության տոկոսներ չկան. «Սերժ Սարգսյանը նորանկախ Հայաստանի ամենամեծ դերակատարում ունեցող անձանցից մեկն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728