ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի
օրակարգում ներառված օրենքի նախագծերը: Մշտական հանձնաժողովների
նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ
գտնվող օրինագծերի վերաբերյալ:
Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է,
որ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը
տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը՝ 11:00-ին:
ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն
Կարդացեք նաև