Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուրիս պարտքն է հայ ժողովրդի արդար դատի պաշտպանության գործում մեր ներդրումն ունենալը». Ֆելիքս Ցոլակյան

Փետրվար 25,2015 14:58

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզային միջոցառումները  համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Նիստի ընթացքում  քննարկվել են  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները:

Արդեն իսկ մշակված աշխատանքային պլանում նախանշած են մարզի բոլոր համայնքների, տարբեր հաստատությունների ու կազմակերպությունների  իրականացվելիք միջոցառումները: Դրանք, սակայն, ըստ հանձնաժողովի նախագահ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, վերջնական համարել չի կարելի, քանզի նոր առաջարկներն ու նոր ձեռնարկները միայն կողջունվեն հանձնաժողովի կողմից:

«Ես ուզում եմ, որ մենք Շիրակի մարզում ամբողջ 2015 թվականի ընթացքում «Հիշում եմ և պահանջում» խորագրին համահունչ միջոցառումներ անցկացնենք,  դրանք լինեն ոգեկոչման, հիշատակի ու պահանջատիրության շնչով, յուրաքանչյուրիս պարտքն է հայ ժողովրդի արդար դատի պաշտպանության գործում մեր  ներդրումն ունենալը: Այս տարելիցը արդարության վերականգնման կոչ պետք է լինի»,-ասել է  Ֆելիքս Ցոլակյանը:

Հանձնաժողովականներին մարզպետն հորդորել է սեղմ ժամկետներում ծանոթանալ արդեն իսկ մշակված աշխատանքային ծրագրին, հանդես գալ նոր առաջարկներով:

Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև  միջոցառումների պատշաճ ձևով կազմակերպմանն ու անցկացմանը` այս առումով  կարևորելով բոլոր կառույցների համատեղ փոխըմբռնումն ու գործակցությունը:

 ՀՀ Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728