Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտյանի ասելով` ուսուցչուհին հեռացվել է, ըստ ոստիկանության՝ ազատվել իր կամքով

Փետրվար 25,2015 14:53

Aravot.am-ը անդրադարձել է  Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում վերջերս գրանցված միջադեպին` աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանի աշխատանքից ազատվելուն, որը կապվում էր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի որդու՝ Թեմուրի անվան հետ: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին, Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի երեխաները բողոքի ցույց են արել ի պաշտպանություն աշխատանքից ազատված իրենց աշխարհագրության ուսուցչուհու, եւ նրանց  կարողացել էր հանգստացնել միայն դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանը:

Դպրոցի  ներկայիս տնօրեն Լիանա Աշրաֆյանը Aravot.am-ին ասել էր, թե  ուսուցչուհին իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ նշել էր, որ կատարվածը իր որդու հետ կապ չունի: Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Azatutyun.am-ին հայտնել էր, որ Արմինե Սեյրանյանը հեռացվել է հակամանկավարժական պահվածքի պատճառով:

vost2

Այս համատեքստում տարօրինակ էր   ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնից ոստիկանության փոխգնդապետ Ա. Պողոսյանի ստորագրությամբ (կատարող՝ Լ. Կարապետյան) «Առավոտին» ուղարկված հետեւյալ բովանդակությամբ գրությունը. «Հայտնվում է, որ Aravot.am կայքում 16.02.2015թ. տպագրված «Ուսուցչուհուն ազատել են նախարար որդու պատճառո՞վ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմինե Սեյրանյանն աշխատանքից ազատվել է իր կամքով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728