Երկու օր շարունակ ԱԺ-ում բավականին բուռն եւ էմոցիոնալ ելույթներով, փոխադարձ քննադատություններով քննարկվեց Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը:
Այսօր այն դրվեց քվեարկության: 16 պատգամավոր կողմ արտահայտվեց, 67-ը՝ դեմ, 6 պատգամավոր էլ քվեարկեց ձեռնպահ, եւ որոշումը չընդունվեց:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից հետո հայտարարեց. «Մեծամասնությունը եւ նրան հարող ուժերը ջանացին փաստարկների եւ վերլուծությունների հարթությունից քննարկումը տեղափոխել ճղճիմ անձնական հարձակումների դաշտ»:
Լեւոն Զուրաբյանը հակված էր իր գնահատականները շարունակել, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ընդհատեց նրան. «Լավ, լավ»:
Կարդացեք նաև
Այս պահին խորհրդարանում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագիրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ