Պարոն Մխչյանի խոսքերով՝ հայ արտադրողներից շատ քչերին է հաջողվում դոլարային պայմանագրեր կնքել:
«Դրամի արժեւորումը դեռեւս չի նշանակում արտահանման ծավալների մեծացում»,- փետրվարի 25-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի արտադրողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:
Նա համարում է, որ այդ գործընթացը մեկ օրում չի կարող տեղի ունենալ. դրամը նախ պետք է կայուն արժեք ունենա, որը ժամանակի հետ ինքնին կլուծի առաջացած խնդիրները. «Դրամի արժեզրկումը երբեք չի կարող հանգեցնել նրան, որ Հայաստանի արտադրողները մեկ օրում վաճառեն իրենց ապրանքները»:
Պարոն Մխչյանը նշեց, որ հայ արտադրողներից շատ քչերին է հաջողվում դոլարային պայմանագրեր կնքել. «Այսօր մեկ ֆիզիկական վիճակից անցանք մյուսին: Էապես ոչինչ չփոխվեց, մենք արտահանում էինք` ձեւակերպում տրանզիտ Վրաստանի միջոցով եւ ընդամենը մի քանի փաստաթղթեր քչացել են, բայց մարդիկ արդեն երկար տարիnեր է գործընկերներ ունեն, աշխատում են նրանց հետ եւ խնդիրների առջեւ են կանգնած: Հիմնական խնդիրը այն պատճառով է, որ Ռուսաստանում գնային քաղաքականությունը շատ խիստ է դրված եւ չեն կարողանում ամեն րոպե իրենց ուզած գները բարձրացնեն՝ ի տարբերություն Հայաստանի: Դա է պատճառը, որ այսօր գործարարները փորձում են փոխզիջումների գնալ եւ ընդհանուր մի բան գտնել, որ կարողանան ե՛ւ արտահանել ե՛ւ ներմուծել իրենց ապրանքը: Կարեւոր է, որ քաղաքական կայունություն չկա Ռուսաստանի եւ Ուկրայինայի մեջ, որը կհավասարակշռի իրավիճակը»
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ