Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք հոդվածագիրը՝ Ցեղասպանությունը Չանաքքալեի միջոցով քողարկելու Էրդողանի փորձի մասին. Etha.com

Փետրվար 25,2015 14:18

Հայոց ցեղասպանության հիշատակի օր համարվող ապրիլի 24-ին Չանաքքալեի (Գալիպոլի) ճակատամարտին նվիրված միջոցառումների անցկացումը մեծ արձագանք է գտել: Այս մասին Etha.com կայքում հրապարակված հոդվածում գրում է թուրք լրագրող Վահափ Բիչիջին:

Նա համընկած (հարմարեցված) ամսաթվի վերաբերյալ ուշագրավ փաստեր է մեջբերել. «Այն, որ ապրիլի 24-ը Չանաքքալեի պատերազմի տոնակատարության օրն է, սուտ է: Ճակատամարտը սկսվել է 1915 թվականի փետրվարի 19-ին` ծովային հարձակումով: Էրդողանը միտումնավոր կերպով փորձում է այդ ամսաթիվը ձգել՝ ցամաքային հարձակման օրը նշելով, սակայն անգամ դա տեղի է ունեցել ոչ թե ապրիլի 24-ին, այլ 25-ին»:

Ըստ նրա՝ իթթիհաթականների մերօրյա տարբերակները որոշ ժամանակ առաջ հայտարարեցին, թե ամբողջ 2015 թվականի ընթացքում Չանաքքալեին նվիրված միջոցառումներ են կազմակերպելու՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին էլ այստեղից են «պատասխան տալու»: Այս ամենի հրամանը, ըստ Վահափ Բիչիջի, տվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և այդ պլանն արտացոլում է պետության դասական ռեֆլեքսը, և որ այդ նոր ռասիստական-շովինիստական ալիք ստեղծելու փորձն իրեն տարրական դպրոցի մաթեմատիկա է հիշեցնում:

Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տարբեր տոներ ժողովրդի ուշադրությունն այլ իրադարձություններից շեղելու համար համընկեցնելը Թուրքիայում ամենևին էլ նորություն չէ: Նա հիշեցնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից մեկ օր առաջ՝ ապրիլի 23-ին, Թուրքիայում երեխաների տոնի նշվելը, որը հավանաբար լավ արդյունք չի գրանցել:

Բիչիջին հավելում է, որ նման «օսմանյան խաղերով» չեն կարողանալու Ցեղասպանության պատմական իրականությունը քողարկել, և վաղ թե ուշ գիտակցություններում իրականությանն առերեսվելու են մեր ազգերը: «Չանաքքալեում զոհված հազարավոր աղքատ, աշխատավոր մարդկանց զավակների արյան վրայով անցնելով՝ այն քաղաքականացնելու փորձերը, միջոցառումները նույն օրվան համընկեցնելով՝ ազգերին դեմ-դիմաց հանելը, մեղմ ասած, անամոթություն է: Գլխավորը ոչ թե այդ ցավերի միջև մրցակցություն ստեղծելն է, այլ դրանց դիպչելու կարողություն ունենալը: Բայց դա էլ ճնշվածներին ու հեղափոխականներին բնորոշ առաքինություն է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728