Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանն ու Գևորգ Կոստանյանը՝ ՌԴ իրավապահ համակարգի «արտահաստիքային աշխատակիցներ»

Փետրվար 25,2015 14:11

«Ամեն ինչ թղթով ճիշտ է Աղվան Հովսեփյանի և Գևորգ Կոստանյանի մոտ: բայց ստացվում է, որ նրանք ՌԴ իրավապահ համակարգի արտահաստիքային աշխատակիցներն են»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գյումրիի «Ասպարեզ» միության նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա նշեց, թե ՌԴ դատախազին Գևորգ Կոստանյանի նամակ գրելը և պատասխանը ընդամենը կրակը մարելու համար են արված: Պարոն Բարսեղյանը կարծում է, որ այս պահին ամենակարևորը անվտանգության երաշխքիներն են. «Սերժ Սարգսյանը պարտավոր է հանրությանը անվտանգության երաշխիքներ ներկայացնել, խոսքը տեխնիկական լուծումների և երաշխիքների մասին է»:

Պարոն Բարսեղյանը կրկին հիշեցրեց, թե դատախազությունը թերացել է և չի արել այն, ինչ պարտավոր էր, և արդյունքում զինված կերպով մարդ են հետախուզել, ձերբակալել, առևանգել և ազատազրկել: Այս փաստը վերլուծելով՝ պարոն Բարսեղյանն ասաց. «Օտար քաղաքացիները կարո՞ղ են մարդ հետախուզել մեր երկրում՝ զինված փողոց դուրս գալ, թե՞ դա միայն ռուսներին է թույլ տրվում: Կոնկրետ քրեական գործ պիտի հարուցվեր այդ հարցով»:

Հարցին՝ արդյոք գյումրեցիները կոտրվա՞ծ են, պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Ժողովուրդն իրեն կոտրված չի զգում, իշխանությունների կերպարանքը վաղուց հայտնի է գյումրեցիներին»: Դառնալով Ավետիսյանների ընտանիքի դեմ կատարված հանցագործության բացահայտմանը՝ պարոն Բարսեղյանն ասաց. «Շատ մասնագետներ ասում են, թե սա երկու-երեք շաբաթվա բացահայտվելիք գործ է: Կամ էլ իրոք, բացահայտել են և տեսել, թե ինչ հրեշավոր հանցագործություն է, վախենում են տրամադրել ազգաբնակչությանն այդ տեղեկատվությունը: Մտածում են՝ ինչպես այն մատուցել ու ներկայացնեն: Եթե կենցաղային բնույթի հանցագործություն լիներ, ապա վաղուց արդեն բացահայտված կլիներ, և հանրությունն էլ տեղյակ կլիներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728