Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Մխչյան. «Այսօր ԵՏՄ ասելով՝ ոչինչ ակնկալել պետք չէ»

Փետրվար 25,2015 14:08

Րաֆֆի Մխչյանը համարում է, որ պետք է նորացվի Հայաստանի տնտեսությունն ու արդյունաբերությունը:

«Արտահանումը բաժանում եմ չորս մասի՝ հանքային հումքեր, գյուղատնտեսական հարստություն, մտավոր հարստություն եւ աշխատանքային ուժի արտահանում»,- փետրվարի 25-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի արտադրողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

Նրա խոսքերով՝ եթե այդ չորս մասերը դիտարկվեն Եվրասիական տնտեսական միություն անդամակցելուց առաջ եւ ԵՏՄ անդամակցելուց հետո՝ ոչ մի էական փոփոխություն չի նկատվի: Ըստ նրա՝ էական փոփոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ արտահանման պայմանները ուսումնասիրվեն:

«Այսօր ԵՏՄ ասելով՝ ոչինչ ակնկալել պետք չէ: Այս ամիսները ծանր ամիսներ են, եւ այսօր տեսնում ենք ինչ խնդիրների առջեւ ենք կանգնած, դրա մեջ մեծ դեր ունի մեր ԵՏՄ գործընկեր Ռուսաստանը, որի ֆինանսատնտեսական վիճակը բավականին լուրջ մղձավանջ է ապրում, այդ պատճառով է, որ մենք ակնհայտ շարժ եւ ակտիվություն չենք տեսնում»,- ասաց նա:

Պարոն Մխչյանը նշեց, որ այսօր Հայաստանի առջեւ ծառացել են լուրջ մարտահրավերներ եւ պետք է լուրջ ուսումնասիրել, թե Հայաստանն այսօր ինչ կարող է արտադրել: Նրա կարծիքով՝ եթե Հայաստանը կարողանա ինչ-որ բան արտադրել՝ սեփական պահանջները բավարարելու համար, ապա այդպիսով մեծ խնդիր կլուծվի, արդյունքում՝ Հայաստանը քիչ ապրանքներ կներմուծի եւ սալդոն կփոքրանա. «Շատ կարեւոր է, որ տնտեսական բոլոր ասպարեզներում կատարվի մի մեծ անդրադարձ՝ տեսնենք, թե ի՞նչ ենք կարողանում անել, մեր արածներից ո՞րն է կարեւոր, որը՝ ոչ, որն արտահանելու ենթակա է, որը՝ ոչ, եւ վերստին կառուցենք մեր տնտեսությունը: Աշխարհն ամբողջովին թվայնանում է, աշխարհը դարձել է մեկ պատուհան մեկ էկրանի մեջ, աշխարհը բաց է, այստեղ մեծ գաղտնիքներ չկան: Անպայման պետք է նորացվի մեր տնտեսությունն ու արդյունաբերությունը, պետք է մտածենք ինչ կարելի է անել, որը կբավարարի մեզ եւ կարտահանենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728