Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը մի քանի նապաստակ է խփել»

Փետրվար 25,2015 13:58

Բերձորյան դեպքերի առթիվ Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած այսօրվա հանրային քննարկմանը սկայպով միացել էր նաեւ Արցախից «Ազգային վերածնունդ» կուսակացության նախագահ Հայկ Խանումյանը:

Ըստ նրա՝ Արցախում հեշտ է մանիպուլյացիաներով ողողել տեղեկատվական դաշտը, քանի այնտեղ կա մենաշնորհ՝ հանրային հեռուստաընկերությունը. «Եվ ուզած ձեւով կարողանում է  ազդել հանրության վրա, բացի այդ էլ՝ ներքին կոլեկտիվ ժողովներն են Արցախում ընդունված, որոնք տարբեր հրահանգավորումներով կիսապետական ու հասարակական կառույցների անդամները հավաքում են մարդկանց ու ուղղորդում հանրային կարծիքը»:

Նրա խոսքով, Հիմնադիր խորհրդարանի անդամների նախաձեռնած ավտոերթը Արցախում ուղղորդվում էր մասնակիցների եւ ավտոերթի նպատակների վարկաբեկման գործընթացով. «Իշխանությունները մի քանի նապաստակ խփեցին այդ գործողություններով. թույլ չտալ Արցախի տարածքում Սերժ Սարգսյանի հանդեպ քննադատություն, քանի որ Արցախը Սերժ Սարգսյանի իշխանության լեգիտիմության տարրերից է,  խորհրադարանական ընտրութուններից առաջ ստեղծել վախի մթնոլորտ, ինչի հաշվին իշխանական կուսակցությունների հաշվարկներով կարող են լավ արդյունքներ արձանագրել: Սա նաեւ՝ կո՛ւժ, քեզ ասեմ, կուլա՛, դո՛ւ լսիր տարբերակն էր, այսինքն տեղեկացնում են տարբեր խմբերի, թե մահակը պատրաստ է եւ  ձախ թեքվողի գլխին է այն իջնելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728