Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոզամբիկում արդեն հանգիստ կարող են ասել` դարձել ենք Հայաստան»

Փետրվար 25,2015 13:05

«Այսօր այն, ինչ-որ արտադրողները վաճառում են դիետիկ սննդի անվան տակ, չգիտենք դիետիկ է թե` ոչ, քանի որ ոչ մի սնունդ գրանցված չէ առողջապահության նախարարությունում»,- վկայակոչելով Global Burden of Nutrition and Chronic Diseases Expert Group-ի հետազոտության արդյունքներն, այսօր, «Հենարան» ակումբում ասաց «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Համաձայն այդ  կազմակերպության ուսումնասիրության՝ Հայաստանը անառողջ սնունդ օգտագործելու թվով 187 երկրների շարքում զբաղեցնում է 186-րդ տեղը:

Հետազոտության է ենթարկվել երկրագնդի 4,5  միլիարդ չափահաս մարդ, որը կազմում է մոլորակի 90 տոկոսը: Ըստ գիտնականների, առողջ սննդակարգը ենթադրում է մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի օգտագործումը, իսկ անառողջ է համարվում այն սննդակարգը, որը ներառում է ֆասթ-ֆուդ, պահածոյացված ու տապակած սնունդ:

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել ներկրվող, իրացվող եւ արտահանվող սնունդը, ինչպես նաեւ, թե երկիրն ինչպիսի սոցիալական վիճակում է գտնվում:

Բաբկեն Պիպոյանի խոսքերով, մեր երկրում արտադրողն է պիտակի վրա նշում սնունդը դիետի՞կ է, թե ոչ. մինչդեռ ոչ թե արտադրողն, այլ մասնագետները պետք է որոշեն տվյալ սնունդը դիետիկ է, թե` ոչ. «Մոզամբիկում արդեն հանգիստ կարող են ասել` դարձել ենք Հայաստան, քանի որ այն վիճակը, որը տիրում է մեր սննդի շուկայում, արդեն ոչ մի երկրում այդպիսի մոտեցում չկա: Անտարբերությունը հասել է այնպիսի մակարդակի, որ սննդակարգով մեր երկիրն ամենավերջին դիրքերում է հայտնվել: Մենք չգիտենք թե ինչ ենք օգտագործում, մենք չունենք սննդամթերքի տեսակավորում: Դիետիկ սնունդ գոյություն չունի: Սննդի շղթայի վերահսկողությունը դրված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վրա: Հատուկ նշանակության սննդամթերքը ընթացակարգով պետք է գրանցված լինի առողջապահության նախարարությունում»:

Մեր երկրում, պարոն Պիպոյանի հավաստմամբ, ամենավտանգավոր սննդամթերքները ֆասթ-ֆուդերն են, գազավորված ըմպելիքները եւ դրսում ձեթի մեջ տապակվող սնունդը. «Մեզ մոտ ձեթը փոխելու սովորություն չկա, ձեթը վեց ժամը մեկ պետք է փոխվի, եթե մնում է՝ վտանգավոր կանցերոգեններ են առաջնում նրա մեջ, իսկ թե փոխվում է թե ոչ` թող պատասխանի Սննդամթերքի անվտանգության ծառայությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728