Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանի որոշումը չի ուշանա. պարզաբանում են ԲՀԿ Շիրակի մարզային գրասենյակից

Փետրվար 25,2015 13:00

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանը, անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Մարտուն Գրիգորյանը դուրս կգա ԲՀԿ-ի շարքերից, ասաց.«Ինչպես շատերի, այնպես էլ Մարտուն Գրիգորյանի մոտ այս պահին լուրջ խորհրդածությունների, սթափ դատողությունների շրջան է: Դեռ կոնկրետ որոշում չի կայացվել, նրա որոշումը կլինի հրապարակային: Այն կկայացվի թիմի, գրասենյակի հետ լուրջ քննարկման արդյունքում: Ճիշտն ասած, ժամանակ էլ շատ չկա, քանի որ մարդը պիտի շարունակի աշխատել: Որոշումը հենց եղավ, բոլորն էլ կիմանան: Որոշումը կկայացվի բոլորի՝ քաղաքի, հանրության, թիմի շահերը հաշվի առնելով»:

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է: Նա 2012 թվականի ԱԺ ընտրություններին պարտության մատնեց թիվ 34 ընտրատարածքում իր թեկնածությունը առաջադրած ՀՀԿ-ական Արման Սահակյանին՝ Սերժ Սարգսյանի փեսայի ընկերոջը:

Նա կայուն թիմ ու մեծ ընտրազանգված ունի: Իսկ Ավետիսյանների սպանությունից հետո Գյումրիում սկիզբ առած բողոքի ցույցերի ժամանակ դառնալով գլխավոր դերակատար ու վերջ դնելով ցուցարար-ոստիկան բախումներին՝ ցույց տվեց, որ իր խոսքն անցնում է Գյումրիում: Պետք է ենթադրել, որ նրա՝ ԲՀԿ-ի շարքերից դուրս գալուց հետո Գյումրիում ու ընդհանրապես Շիրակի մարզում ԲՀԿ-ն լրիվ կկազմաքանդվի:

Մենք խոսեցինք նաեւ թիվ 36 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ, նա ասաց, որ այս թեմայի շուրջ պարզաբանումներ կտա ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ս.Կ. says:

    Թող լուուուորջ խորհրդածե “հերոս” մարտունը, գիտեք ինչ ազգային կարևորության խնդիր է կախված իրա խորհրդատուծությունից,վայյյ, սաղ հայ ազգը, սփյուռքը իրա որոշմանը կսպասե, հերթական թռնողն է էլի, իրան լավ տղու տեղ դրած, դե թող տեյ տակ մնար ծառուկյանի կողքը, այսինքն, սաղն էլ շահի ու փողի հմար էին գագոյի կողքը, ըբը շուտմ կողմնորոշվեն , որ կուլակաթափ չենեն, ինչքան գիշերային ակումբ կա լեննականում էս մարտունինն է , ըբը չխորհրդածե?էս աղասը չէր, որ կսեր, որ եղբայրական սիրով սիրում է ծառուկյանին? հա , դե սերդ սիրուդ պահապան չեղավ ու մնաց գաղտնի, մեկ էլ կրիմինալ գործերը

    • Է. Բաղդասարյան says:

      Հերոսն էլ ինչղ կեղնի այ վաղկոտ, Մարտուն ջան մենակ հհկ չմդնիս մնացացը կեղնի մենք քու տիկունքիտ ենք մեր քաղաքապետ Մարտուն Կամոի Գրիգորյան, Մարտուն ջան չիշտ ե Ծառուկյանը քեզի պարտք է դու չեղնիս Շիրակի մարզը իրա երեսին չի էլ նաե, կորցնողն ինքն է թագավոր բալա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728