Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Ջավադյան.«Փորձագետը պիտի իմանա, փորձագետը պիտի կարողանա»

Փետրվար 25,2015 12:56

palat_1

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում ստորագրվեց հուշագիր ՀՀ փաստաբանների պալատի և  «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի միջև: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և  «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ հուշագրի ստորագրումից հետո արտադատարանական կարգով փաստաբանները կդիմեն բյուրո, կստանան իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ շահառուն, ըստ էության, լինելու է հասարակությունը:

Արտաշես Ջավադյանն էլ ասաց, որ որպես խոշորագույն կառույց «Փորձաքննությունների ազգային բյուրոն» համագործակցել է ուժային կառույցների հետ, սակայն դատական համակարգի մրցակցության սկզբունքների հարգման պայմաններում է՛լ ավելի կարեւորվում է պաշտպանական կողմին նույն ռեժիմով, նույն գիտական մակարդակով, նույն խստությամբ տեղեկատվություն տրամադրելը:

Ա.Ջավադյանն նաեւ նշեց, որ փաստաբանների դպրոցի հարցում նույնպես ակտիվ մասնակցություն կունենան, մասնավորապես, կիրառական քրեագիտության, դեպքի վայրի, մի շարք առարկաների  դասավանդման մեթոդիկայի ներմուծմամբ:

Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728