Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Ներկայիս օրհներգը խեղված է» (Տեսանյութ) 

Փետրվար 25,2015 12:53

 Արամ Սաթյանի համոզմամբ  էլ` կա՛մ պետք է վերադարձնել Խաչատրյանի օրհներգը կամ Շահմուրադյանի «Հայաստանը» օրհներգ դարձնել:

Այսօր՝ փետրվարի 25-ին, «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը եւ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը: Նրանք անդրադարձան Հայաստանի զինանշանի  եւ օրհներգի հարցին, ինչը կրկին օրակարգում է: Արամ Սաթյանը գտնում է, որ մեր ներկայիս զինանշանը կիսատ-պռատ է, մեջն էլ, նրա խոսքով «շատ կենդանիներ կան», ասում է՝ պետք է պարզեցնել. «Օրինակ Սարյանի զինանշանում ոչ մի ավելորդ բան չկար»: Ինչ վերաբերում է օրհներգն, պարոն Սաթյանի կարծիքով, իր համար լավագույն տարբերակը կարող է լինել 1812 թ.  Գաբրիել Երանյանի կողմից գրված «Հայաստան» երգը կամ նախկին օրհներգի վերականգնումը: Նա նաեւ նշեց,  որ Կոնստանտին Օրբելյանը  մահից առաջ իրեն առաջարկել է բարձրաձայնել՝ նախկին օրհներգի վերականգման հարցը:

«Օրհներգն ընտրելը սխալ որոշում է, օրինակ ժամանակին մրցույթ հայտարարվեց քառասնականների կեսերին, որին մասնակցել են Սաթյանը՝ հորեղբայրս, Բաբաջանյանը, Խաչատրյանը, կամովին ասացին, որ հենց Խաչատրյանի հիմնը պետք է անցնի, այն ժամանակ Խաչատրյանի անձն էր հաշվի առնվում, ինչը ճիշտ որոշում  էր  այդ տարիների համար: Կարծում եմ, որ հիմնը պետք է պատմություն ունենա, ժողովուրդը պետք է այն  սիրի»,-հավելեց  կոմպոզիտորը: Նաեւ հավելեց, որ Առաջին  Հանրապետության ժամանակ  էլ ժամանակավոր էին ընդունել զինանշանն ու օրհներգը:

Հաղթանակ Շահումյանի ձեւակերպմամբ՝ մեր ներկայիս  օրհներգը խեղված է. «Վերցրել են Նալբանդյանի տեքստը եւ ինքնակամ փոխել, Նալբանդյանին որեւէ մեկը չի հարցրել, երաժշտությունն էլ հայկական չէ, ունենալով սիմվոլների առատ պաշար, մենք կարող էինք ավելի լավ  զինանշան ունենալ, մինչդեռ եղածը շատախոսություն է, որ օտարին հասանելի չէ, մենք պետք է լավ զինանշանով եւ օրհներգով ներկայանանք, մենք  լավ գրաֆիկայով ու երաժշտությամբ պետք է պարտադրենք, որ մեզ հիշեն, ցավոք այդ ամենը անընդհատ որոշում են չինովնիկները, որոնք գիտության, մշակույթի մարդկանց  հետ բոլորովին  հաշվի չեն նստում»:

Երկու արվեստագետներն էլ  փաստեցին, որ եկել է սխալները սրբագրելու ժամանակը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ շուտով՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ կցանկանայի, որ կոմպոզիտորների միությունը ստանձնի հայ երաժշտարվեստի Գլխավոր շտաբի դերը: Այդ ժամանակ շատ հարցեր հնարավոր է որ լուծում ստանան: Առայժմ միության ծրագրերը ինձ չեն բավարարում… Հարգանքով` Աշոտ Բանայան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728