Լրահոս
Օրվա լրահոսը

Բլից-վիրտուալ հարցազրույց Կարեն Ավագյանի հետ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 25,2015 12:03

– Պրն Ավագյան, ինչպե՞ս եք զգում ձեզ ձեր հայտնի ելույթից հետո…

– Նման բան չի եղել, ձայնային խոտան էր։

– Բայց բոլորը լսել են ու տեսել են նաեւ, թե ինչպես էր ձեր ծնոտը դողում…

– Չէ, չէ, տեսողական խաբկանք էր։ Օպերատորի ձեռքին տեսախցիկը դողում էր, ու տպավորություն ստեղծվեց, թե ծնոտս է դողում։

– Ձեր այդ ելույթը տեղադրվեց համացանցում, եւ ստացված 437 արձագանքներից 431-ը թունդ հայհոյանք էր…

– 432-ը։

– Ճի՞շտ է, որ ինքներդ էիք կազմակերպել այդ հայհոյանքները, որպեսզի շեֆին ցույց տաք, թե ինչ զոհողությունների եք գնացել հանուն կուսակցության գծի։

– Ոչ, ոչ, ստոր հերյուրանքներ են։ Դրանք իսկապես մարդկանց անկեղծ արձագանքներն էին։

– Իսկ ֆեյսբուքյան ձեր էջն իսկապե՞ս ձեր թշնամիներն էին արգելափակել։

– Հի-հի… Ուզո՞ւմ եք տեղը ասեմ՝ ձեր էջն էլ հարմար գներով արգելափակեն։ Հենց որ տեսնեք ձեզ շատ են հայհոյում՝ ասեք ձեւը ասեմ։

– Պրն Ավագյան, փուչիկների պայթյունի հետ կապված հայտնի  միջադեպից հետո ձեզ սկսեցին ասել «Փուչիկ Կարեն»…

– Ստոր հերյուրանքներ են։ Այդ մականունը ես ունեի ձեր նշած միջադեպից շատ ավելի առաջ՝ հաշվի առնելով իմ քաղաքական   ելույթներն   ու բուռն գործունեությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728