Այն, ինչ երեկ կատարվում էր Ազգային ժողովում, փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթով սկսված գործընթացի շարունակությունն էր։ Պարզապես դերակատարներն ու մեթոդներն էին տարրեր, որովհետեւ ԲՀԿ-ին «շարքից հանելուց» հետո խնդիր էր դրված «շարքից հանել» նաեւ Կոնգրեսին, բայց քանի որ այդ կուսակցությունների միջեւ էական տարբերություններ կան՝ դերակատարներն ու մեթոդները նույնպես պիտի փոխվեին։ Հո չէի՞ն կարող Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրել հարկերը թաքցնելու մեջ կամ Լեւոն Զուրսւբյանի՝ գոյություն չունեցող հյուրանոցային համալիրներում մարմնավաճառներ հայտնաբերել։ Դրա համար էլ ոստիկանության «սպեցնազի» փոխարեն գործի էին դրվել հանրապետականներն ու թունդ ընդդիմադիրները՝ իրենց . հռետորական արվեստով։
Բայց քաղաքականության մեջ նման բաները նորություն չեն. ուստի արժե մի կողմ դնել էմոցիոնալ գնահատականները եւ փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Սկսենք Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի եւ մյուսների քաղաքական դիրքավորումից։ Այստեղ ամեն ինչ միանգամայն հասկանալի է. այդ մարդիկ երկար ժամանակ դեմ են արտահայտվել ՀԱԿ– ԲՀԿ համագործակցությանը, եւ հիմա, երբ այդ համագործակցությունը փաստացի ձախողվել է (պետք է առանց ավելորդ ձեւականությունների իրերը կոչել իրենց անուններով), նրանք գտնում են, որ իրենց հերթն է եկել՝ ԲՀԿ-ից հետո Կոնգրեսը նույնպես պիտի դուրս մղվի ընդդիմադիր դաշտից, որպեսզի իրենք զբաղեցնեն այդ «դատարկ տարածքը»։ «Ռեապոլիտիկի» տեսանկյունից՝ շատ նորմալ դիրքորոշում է։
Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ճիշտ նույն նպատակը հետապնդում
նաեւ ՀՀԿ-ն։ ԲՀԿ-ին ասպարեզից հեռացրեցին՝ հասկանալի է. այնտեղ լուրջ ռեսուրսներ կային, եւ իշխանություններն իրական վտանգ զգացին, բայց ինչո՞ւ
Կարդացեք նաև
են հիմա էլ Կոնգրեսին դուրս մղում ու «շինհրապարակ բացում» նոր ընդդիմության համար։ Կարելի է, իհարկե, Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Ալեքսանդր Արզումանյանին ու էլի մի քանի հոգու միավորել,
կողքից եւս մի քանի նոր դեմքեր կցմցել ու շատ «սիմպատիչնի» ընդդիմություն ունենալ, բայց իշխանությունների ինչի՞ն է պետք դա:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում