ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ-ն մարտի կեսերին համագումար կանի, որի ընթացքում ամեն ինչ ավելի հստակ կդառնա։
– Պարոն Գասպարյան, ճի՞շտ է, որ դուք էլ եք դուրս գալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
– Դեռ ես որոշում չեմ կայացրել։
– Իսկ ինչի՞ց է կախված այդ որոշումը, Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցությունից դուրս գալո՞ւց, թե այլ բանից։
Կարդացեք նաև
– Եկեք մեկնաբանություններ չանեմ, դեռ որոշում չեմ կայացրել։
– Հիշո՞ւմ եք, մեր վերջին հարցազրույցի ժամանակ ասում էիք՝ իշխանությունները մինչեւ գարուն չեն ձգի։
– Բայց տեսա՞ք ինչ եղավ։ Էլի չէր ձգի, բայց տեսաք ինչ եղավ։
– Սպասելի՞ էր ձեզ համար այս ամենը։
– Հաստատ՝ ոչ։
– Ինչպե՞ս եք մեկնաբանում ու գնահատում տեղի ունեցածը։
– Դե, ի՞նչ մեկնաբանեմ, տեսաք՝ ինչ կատարվեց՝ բռնություններ եւ այլ, եւ այլն։
– Իսկ համաժողովրդական շտաբերում հիմա ի՞նչ է կատարվում։
– Ճիշտն ասած, չեմ իմանում։ Դե, եթե համաժողովրդական շարժումը արդեն ցրվեց, էլ ի՞նչ պիտի կատարվի։ Հիմնականում «Բարգավաճի» շտաբերի վրա էին համաժողովրդական շտաբները։
– ԲՀԿ-ն Մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելո՞ւ է, թե ոչ։
– Չեմ իմանում, դեռ չի քննարկվել։
– Իսկ ընդհանրապես՝ՀԱԿ-ի պահվածքն ինչպե՞ս եք գնահատում, այս օրերին տարբեր հայտարարություններ, մեկնաբանություններ ու գնահատականներ եղան։
– ՀԱԿ-ի մասին (ծիծաղում Է) իրենցից հարցրեք, ես չեմ կարող իրենց պահվածքը մեկնաբանել։ Իրենք Մարտի 1-ին են պատրաստվում… չգիտեմ։
– «Ազատամարտիկների դաշինքի» հետ ի՞նչ է լինելու, արդեն հստա՞կ է:
– Դե, դաշինքը կա, դաշինքը գործում է, դաշինքը ի՞նչ կապ ուներ ԲՀԿ-ի հետ։
– Չէ, բայց դուք ասում էիք, չէ՞, որ եռյակը, համաժողովրդական շարժումը, դուք իրենց կողքին եք
– Դե, մենք հավատում էինք, վստահում էինք, հետները գնում էինք։ Դաշինքը կապ չի ունեցել ԲՀԿ-ի հետ, որեւիցե մի քաղաքական ուժի հետ, դաշինքը հիմա էլ կա, գործում է, ուղղակի ծրագրերը խառնվեցին, հիմա զինադադարի պահ է:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում