Հայաստանի ներկայացուցիչները հաջող մեկնարկեցին Իսրայելի մայրաքաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում:
Իրենց անվան դիմաց 1-ական միավոր գրանցեցին Գաբրիել Ղազարյանը, Կարեն Գրիգորյանը, որը հաղթեց իր հայրենակից Վլադիմիր Պողոսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր Սահակյանը: Վլադիմիր Հակոբյանը (նկարում) Հրանտ Մելքումյանը, Արման Միքայելյանը (նրանք նույնպես խաղում էին իրար հետ) եւ Զավեն Անդրիասյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի