Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքով չստացվեց, կփորձեն փողով գնել. «Ժողովուրդ»

Փետրվար 25,2015 11:10

Վերջին երկու շաբաթներին Հայաստանի հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած էր ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վրա, սակայն այս ընթացքում տեղի ունեցան զարգացումներ, որոնք պակաս կարեւոր չեն։ Անցած օրերին գործնական քայլերով արտացոլեց Հայաստանի հարցում արեւմուտքի որդեգրած նոր մարտավարությունը։

Մինչ նոր մոտեցմանն անդրադառնալը նախ մի փոքր անդրադառնանք նախկինում կիրառված մարտավարությանը, որի ձախողման փաստացի ապացույցը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին հայտարարությունն էր։ Անկախացման առաջին իսկ օրվանից, երբ արեւմուտքը (ԱՄՆ եւ ԵՄ) Հայաստանում ազատ եւ բացեիբաց գործունեություն ծավալելու հնարավորություն ստացավ, Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը փոխելու համար հիմնական շեշտը դրվեց ազդեցության գործակալների մեծ բանակ ստեղծելու եւ նրանց միջոցով հանրային կարծիքը փոխելու մարտավարության վրա։ Քսան տարուց ավել արեւմուտքը միլիարդավոր դոլարներ է ծախսել՝ հազարավոր երիտասարդների կրթելու, եվրոպական եւ ամերիկյան արժեհամակարգի հետ նրանց ծանոթացնելու համար դրամաշնորհներ տրամադրելու համար։ Այս ծրագրի նպատակը եղել է այն, որ նշված զանգվածը, տարիների ընթացքում շատանալով, իր ուրույն տեղն ունենա ինչպես հասարակական սեկտորում, այնպես էլ կառավարման համակարգում։

Ենթադրվել է, որ արեւմտյան արժեքներով ոգեւորված երիտասարդները կնպաստեն, որ Հայաստանն աստիճանաբար դուրս գա Ռուսաստանի ազդեցության տակից։ Այս մարտավարությունը հետխորհրդային բազմաթիվ երկրներում հաջողությամբ է պսակվել, ուստի արեւմուտքի մասնագետների մտքով դժվար թե անցած լինի, որ այն Հայաստանում կատարյալ պարտության կարող է մատնվել։ Ձախողման հիմնական պատճառը հայերի՝ աշխարհով մեկ սփռված լինելու, կամ այլ կերպ ասած՝ գաղթելու նկատմամբ մեծ հակում ունենալու առանձնահատկությամբ է պայմանավորված եղել, ինչը արեւմտյան փորձագետները հաշվի չեն առել։

Այսինքն՝ նրանց մտքով չի անցել, որ մարդիկ ոչ թե իրենց երկիրը կցանկանան փոխել, այլ պարզապես կտեղափոխվեն այլ՝ ավելի բարեկեցիկ երկրում ապրելու։ Այսինքն՝ տարիներ շարունակ, այսպես կոչված, ազդեցության գործակալները, որոնք պետք է Հայաստանում փոխեին հասարակական տրամադրությունները, արեւմտյան արժեքներով տոգորվելուց հետո պարզապես արտագաղթել են համապատասխան երկիր։ Իսկ չարտագաղթողների դեպքում էլ պարզվել է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն անհրաժեշտ մոլեռանդությամբ չի պաշտպանում արեւմուտքի շահերը, եւ նրանց համար առաջին տեղում Հայաստանի շահն է։ Մյուս կողմից «խոպանչիների» բանակն ապահովել է, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում չնվազի:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728