Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորն առաջարկել է ՌԴ-ից իրավաբաններ հրավիրել. «Ժողովուրդ»

Փետրվար 25,2015 10:59

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների պահանջին, նշեց, որ այն միանգամայն արդարացի է, եւ հույս հայտնեց, որ հինգշաբթի օրը Գյումրիում լարված իրավիճակ չի ստեղծվի։ Հիշեցնենք, որ Ավետիսյանների հարազատները պահանջել են, որ այդ օրը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այցելի Գյումրի եւ անձամբ ներկայացնի, թե Վալերի Պերմյակովին ՀՀ իրավւապահներին հանձնելու հարցում ինչ նորություն կա։

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած միջնորդությունը փետրվարի 9-ին մուտք է արվել ՌԴ դատախազություն։ Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում հրահանգված է այս տեղեկությունը, ինչպես նաեւ՝ միջնորդության բովանդակությունը, չբացահայտել։

«Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանին:

– Ավետիսյանների հարազատները վրդովված են այն հանգամանքից, որ կատարվածից շուրջ մեկ ու կես ամիս է անցել, բայց որեւէ կոնկրետ գործընթաց չի իրականացվում։ Չեք կարծում, որ դա կարող է հանգեցնել լարվածության նոր աճի եւ հունվարի 15-ի իրադարձությունների կրկնության։

– Հուսով եմ՝ չէ, ես ինքս էլ խորհուրդ եմ տվել շատ հստակ ու շատ պրոֆեսիոնալ վերաբերվել հարցին, կարծում եմ՝ դա գործին օգուտ չի տալու։ Իհարկե, ինձ համար էլ գործում կան լիքը անհասկանալի բաներ, ակնհայտ է, որ գործի վերաբերյալ տեղեկատվության դեֆիցիտ կա, իսկ եթե այդ ինֆորմացիան չկա, ես այդ առումով այդ հուզմունքը լրիվ հասկանում եմ, բայց կարծում եմ՝ այդ դեպքում եւս պետք է աշխատել իրավական գործիքներով։ Ես հանդիպել եմ իրենց հետ ու ներկայացրել եմ իմ անձնական տեսակետը, նշել եմ, որ ես կարող եմ հոգալ այդ ծախսերը, ու գործով ունենանք 5 իրավապաշտպան, որի իրավունքն իրենք ունեն, առաջարկել եմ՝ բերենք ՌԴ-ից ամենահայտնի իրավաբաններից մեկին, վճարենք իրենց, ու հարազատները ում կընտրեն, իրենք էլ այդ գործով զբաղվեն։ Եթե ՌԴ-ն է նշում, թե իր օրենքներն այսպիսին են, թող այդ օրենքի մասնագետները գան, ու մենք խոսենք ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728