Բուլղարիայի մայրաքաղաքի «Ունիվերսիադա» մարզադահլիճում մեկնարկած բռնցքամարտի «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարի, որին մասնակցում են 34 երկրների 240 առաջատար բռնցքամարտիկներ, առաջին օրը Հայաստանից ռինգ մտած չորս բռնցքամարտիկներից երեքը առավելության են հասել մրցակիցների նկատմամբ:
Հաղթանակ տոնել են 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որը պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Ազար Իմամամլիեւին, Վլադիմիր Մարգարյանը՝ 69 կգ, Հենրիկ Սարգսյանը՝ 91 կգ, եւ միայն գերծանր՝ +91 կգ, քաշային Հակոբ Մելքոնյանն է պարտություն կրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bgboxing.org-ի