Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ iPhone 6 հեռախոս և հեռուստացույց. ավանդատուների միջև հաջորդ խաղարկությունը կկայանա մարտի 3-ին

Փետրվար 25,2015 10:37

Յունիբանկի ավանդատուների միջև նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ.-ի մարտի 3-ին: Յուրաքանչյուր ամիս բանկում որպես ավանդ գումարը ներդրած հաճախորդները հնարավորություն են ստանում շահելու հինգ հատ iPhone 6 հեռախոս և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվում են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:

Նվերների խաղարկությունները Յունիբանկը նախատեսում է անցկացնել մինչև 31.03.15թ. ներառյալ: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ բանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները: Ավանդներ կարելի է ձևակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել Յունիբանկի “Շահավետ+” ավանդը, որով սահմանված է մինչև 9% տարեկան տոկոսադրույք:

«Բանկային ավանդը դրամական միջոցների պահպանման ամենավստահելի միջոցներից է: Ուրախ ենք մեր հաճախորդներին առաջարկելու ոչ միայն խնայողությունները շահավետ պահպանելու և կուտակելու տարբերակ, այլ նաև մատուցելու հաճելի անակնկալ` նվերների խաղարկություն: Մարտին կայանալիք խաղարկությունն արդեն երկրորդն է: Ակցիայի շրջանակում մենք արդեն շնորհավորել և հեռախոսներ ու հեռուստացույց ենք հանձնել վեց ավանդատուների», – նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728