Լրահոս
Օրվա լրահոսը

«100-ամյակն առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջը ատելություն է սերմանում»

Փետրվար 25,2015 13:00

Վստահեցնում է Հիմնադիր խորհրդարանի անդամը

Հիմնադիր խորհրդարանի արցախյան այցի ընթացքում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվեց «100-ամյակն առանց Ժիրայր Սեֆիլյանի» էջը, որտեղ տեղադրվեցին այնպիսի հրապարակումներ, որոնք մերժում էին Սեֆիլյանի այցը, կարծիքներն ու կատարվածի վերաբերյալ նրա արտահայտած մտքերը, դժգոհությունները: Շատերը հավանության արժանացրին վերոնշյալ էջը, ոմանք էլ like-եցին, որ հետեւեն էջում տեղադրված ինֆորմացիային: Հիմնադիր խորհրդարանի անդամները տեղեկանալով էջի գոյության մասին եւ անհանգստանալով այդ փաստով՝ հորդորեցին ուղղել սխալն ու report անել, որպեսզի այն փակվի:

«Առավոտի» հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն ասաց, որ այդ էջը դեռեւս կա ու իրենց հայտնի չէ, թե ով է նրա հեղինակը, սակայն վստահ է, որ «իշխանական ուժերի ձեռքի գործն է»:

Ըստ Կարո Եղնուկյանի, «Այդ էջում անմակարդակ, հայհոյախառն, սպառնալիքներով նյութեր է տեղադրված, սպառնում են Սեֆիլյանի կյանքին: Այդ ամենի ընդհանուր նպատակը՝ Հիմնադիր խորհրդարանի եւ «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման հրեշացման պրոցեսն է: Ասում եմ՝ սա իշխանական կողմի ձեռքի գործն է, որովհետեւ մենք նաեւ դատի ենք տվել ՀՀԿ-ի խոսնակին, որը հայտարարել էր, թե Հիմնադիր խորհրդարանը ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից: Սա զրպարտանք է, եւ այդ անձնավորությունը իրավաբանական գաղափար էլ չունի եւ ասում է, թե մենք պետք է ապացուցենք, որ Թուրքիայի կողմից չենք ֆինանսավորվում, փաստորեն մենք պետք է ժխտենք ժխտելին: Եթե դու ինձ մեղադրում ես Թուրքիայի լրտես լինելու մեջ, եւ քեզ դատի են տալիս՝ ասելով, որ դա սուտ է, ապա դու ինքդ պետք է ապացուցես, որ քո խոսքերը ճշմարիտ են, սա օրենքի պահանջն է»:

Ըստ Կարո Եղնուկյանի, եթե 100-ամյակի նախաշեմին կարող են որեւէ հայի հրեշացնել, նրա վրա Թուրքիայի գործակալի պիտակ դնելով, ապա այդ հրեշացման պրոցեսի վերջը բռնություն կլինի, նույնիսկ այն դեպքում, եթե պարադ էլ ստեղծվի, միեւնույն է՝ դա այդ հրեշացնողների գործելաոճն է:

«Ատելություն են սերմանում, որի հետեւանքը բռնությունն է, հիմա հրեշացնում են Հիմնադիր խորհրդարանին՝ արդարացնելով իրենց հարձակումը մեզ վրա»,- նշեց Կարո Եղնուկյանը:

Ինչ վերաբերում է «100-ամյակն առանց Ժիրայր Սեֆիլյանի» էջին, ապա ըստ Հիմնադիր խորհրդարանի անդամի՝ շատերն այն report են արել, քանի որ ատելություն է սերմանում ու վստահեցնում է, որ մարդիկ իրենք պետք է հասկանան դա, քանի որ ի վերջո Ֆեյսբուքն է դատավորը, իսկ շատ report-ների դեպքում այն կարող է փակվել. «Շատ ժամանակ նմանատիպ էջերին ուշադրություն դարձնելով, այն ավելի շատ ես գովազդում: Իհարկե, անտեսել նրա գոյությունը, լավ չէ, բայց ուշադրություն դարձնելն էլ վատ է, դրա համար հիմա երկու քարի արանքում ենք…»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 100- ամյակն առանց հանցագործների, իսկ Սեֆիլյանին հանգիստ թողեք…Մէնք լավ հասկանում էնք,որ նա խանգարում է ձեր ինչ-ինչ ծրագրերի իրականացմանը, ինչպես ժամանակին խանգարում էր Մոնթե Մելքոնյանըշսակայն դա մենք թույլ չենք տա…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728