Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նուշը, պնդուկը, ցորենի թեփն ու մաղադանոսը շատ օգտակար են

Փետրվար 25,2015 11:45

Առողջ սրտի համար նախ պետք է ունենալ առողջ անոթներ, որի համար մասնագետները խորհուրդ են տալիս ճիշտ սնունդ ընդունել, օրինակ` նուշ, քանի որ այն պարունակում է մագնեզիում: Նուշը հանում է արյան անոթների լարվածությունը: Օգտագործեք նաեւ սաղմոն ձուկ, որում պարունակող մեծ քանակությամբ ճարպաթթուներն անհրաժեշտ են սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքի համար: Արեւածաղկի ձեթը եւս օգտակար է, քանի որ այն ունի վիտամին E, որն էլ օգնում է պահպանել անոթների պատերի առաձգականությունը:

Իզուր չէ, որ ծիրանը եւ այս մրգի չիրը մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ օգտագործել սրտանոթային համակարգի վերականգնման համար, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Ցորենի թեփի մեջ պարունակող օգտակար նյութերի շնորհիվ օրգանիզմից դուրս է գալիս խոլեստերինը: Խորհուրդ է տրվում ուտել պնդուկ, քանի որ նրանում առկա կալիումը եւ կալցիումը դրական են ազդում արյան անոթների եւ սրտամկանի վրա:

Մի մոռացեք օգտագործել այն սննդամթերքները, որոնք հանում են այտուցվածությունը, դրանք են` վարունգը, նեխուրը, մաղադանոսը, մանգոն: Փորձեք ինքներդ պատրաստել օգտակար կոկտեյլ` վերցնելով 3 վարունգ, 1 փունջ նեխուր եւ 1 փունջ մաղադանոս: Այդ մթերքները լցրեք «բլենդերի» մեջ եւ ստացված զանգվածը խմեք ուտելուց առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728