Լրահոս
Օրվա լրահոսը

Թողեք ծխելը եւ խոլեստերինից կազատվեք

Փետրվար 25,2015 11:30

Այսօր շատերն աթերոսկլերոզի պատճառով լուրջ առողջական խնդիրներ ունեն: Այս հիվանդության ժամանակ անոթները խցանվում են խոլեստերին առաջացնող բծերով, որը խախտում է արյան շրջանառությունը: Աթերոսկլերոզը կարող է հանգեցնել սրտի եւ գլխուղեղի կաթվածի: Հիվանդության ռիսկի գործոններից է ժառանգականությունը, տարիքը, ավելորդ քաշը, խոլեստերինի բարձր մակարդակը, ծխելը, որը 2 անգամ բարձրացնում է աթերոսկլերոզով հիվանդանալու ռիսկը: Այս հիվանդությունը կանանց մոտ ավելի քիչ է հանդիպում, քան տղամարդկանց:

Եթե դուք ունեք բարձր խոլեստերին, շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ուրեմն դուք գտնվում եք ռիսկի խմբում: Անոթները մաքրելու համար նախ պետք է անցնել անոթների զննում, ավելի շատ շարժվել, հետեւել գլյուկոզայի աստիճանին արյան մեջ եւ ճիշտ սնվել: Ծխելը եւ առողջությունն անհամատեղելի են, այդ իսկ պատճառով անհապաղ թողեք այդ վատ սովորությունը, եւ խոլեստերինի բծերը կանհետանան չորս տարում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728