Փետրվարի 20-22-ը Թբիլիսիում կայացավ «Ազգայնականության հաղթահարում. արեւմտյան Բալկանների փորձը Հարավային Կովկասի համար» թեմայով կոնֆերանս, որի ժամանակ ներկայացվեցին զեկուցումներ եւ քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ ազգայնականության ակունքները, նույնականացման տարբեր դրսեւորումներ, նախկին Հարավսլավիայում ազգամիջյան հակամարտության եւ խաղաղության հասնելու փորձը, ազգայնականությունը Հարավային Կովկասում եւ այլն:
Ներկայացվեց Բոսնիա-Հերցոգովինայում ազգայնականության դրսեւորման եւ խաղաղության հասնելու փորձը, նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիայում ազգայնականությունը եւ այլն: Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալի Աբասովին հարցրինք, թե նույնականացման ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հայերն ու ադրբեջանցիները,նաեւ հաշվի առնելով դավանանքի տարբերությունները:
Նա ասաց. «Ես եւ Հարություն Խաչատրյանը (նախկինում «Նոյյան տապան» լրատվական գործակալության խմբագիր)միասին գիրք ենք գրել Ղարաբաղյան հակամարտության մասին, Հարությունը միտք ասաց՝ ադրբեջանցին նայում է հայելու մեջ եւ տեսնում հային եւ հակառակը: Շատ նման ենք: Հայերն ու ադրբեջանցիներն բաժանել են Աղվանքի գենետիկական նյութը: Այս առումով նրանք գենետիկորեն իրար նման են, գենետիկական առումով նմանները իրար հետ շատ են մրցում: Իրար շատ ենք նման նաեւ մշակութային առումով: Ադրբեջանցիները որոշակի առումով ինչ-որ առումով կրկնեցին հայերի ուղին. եթե հայերի մեջ ազգային զգացմունքը ուժեղ էր ղարաբաղյան շարժման սկզբում, այժմ ազգայնականությունը ուժեղ է ադրբեջանցիների մոտ: Ղարաբաղյան հարցի լուծման այս կամ մոդելը անիմաստ է, եթե ժողովուրդները բնական ուղիով չհաշտվեն: Մինչեւ 1988 թվականը ադրբեջանցիների մեծ մասն ազգային հարցերի վերաբերյալ անգիտության մեջ էր: Որովհետեւ ադրբեջանցիները իրենց զգում են մեծ ժողովուրդ, նրանք չեն վախենում պատմական շրջապտույտներում անհետանալուց: Հայերը միշտ իրենց փոքր ժողովուրդ են զգացել, միշտ զգացել են ճնշման տակ, որովհետեւ ապրել են ոչ ձեռնտու շրջապատում: Դա պատմական զգացում է, որը փոխանցվում է ընտանիքում, դպրոցում եւ այլն: Այն մի կողմից հենված է իրական փաստերի ,մյուս կողմից՝ որոշակի կառուցվածքի վրա,ազգային գիտակցության վրա; Մանավանդ, որ ազգային գիտակցությունը ձեւավորում է ոչ թե պետության,այլ ազգային եկեղեցու ազդեցությամբ,երբ ձեւավորվում է ազգային միասնական հոգեւորություն: Ադրբեջանցիների մոտ դա չի եղել, որովհետեւ իսլամը, որպես կրոն, չունի իշխանության կենտրոն: Այդ առումով հայերի եւ ադրբեջանցիների մեջ շատ տարբերություններ կան: Բայց ինձ թվում է, որ հայերի եւ ադրբեջանցիների մեջ ավելի շատ ընդհանրություն կա, քան՝ հայերի եւ վրացիների միջեւ, չնայած երկուսն էլ քրիստոնյա ժողովուրդներ են: Պատկերացրեք, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ էթնիկ բախումներ չեն եղել: Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ էթնիկ նույնականացման համակարգի բախումներ կլինեի՞ն: Անշուշտ, այլ հարց է, թե դրանք ինչ ձեւ կունենային: Բանն այն է, որ մենք չհասցրինք մեր խնդիրները լուծել մինչեւ այն պահը, որ այդ խնդիրների մեջ ներթափանցեցին արտերկրի ուժերը: Այսինքն՝ նրանք, ովքեր ուզում են մեզ հաշտեցնել, իրականում հետապնդում են իրենց շահերը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այն, որ նույն տարածաշրջանում բնակվող ժողովուրդները ժամանակի ընթացքում որոշակիորեն նմանվում են իրար, դա փաստ է, սակայն դա առաջին հերթին վերաբերվում է կենցաղային վարքագծին, մտածելակերպին և այլն, սակայն ոչ գենին: Ինչ վերաբերվում է Աղվանքի գենետիկական նյութին, ապա այս գաղափարը գուցե ազերիների համար հիմք է հանդիսացել, իրենց էթնոսի պատմությունը հեռավոր անցյալից սկսելու համար, սակայն մենք, հայերս դրա հետ որևէ ընդհանրություն չունենք և ճիշտ կլիներ այդ մասին հենց այնտեղ բարձրաձայնել: Ադրբեջանի պատմությունը սկիզբ է առել հայտնի Թուրքմենչայի պայմանագրից հետո, իսկ մինչ այդ իրենց ներկայիս տարածքը բազմազգ ժողեվրդների կաթսա է եղել, որից հավանաբար մասամբ սերվել են նաև իրենք, իսկ հիմնական մասով նրանք քոչվոր ցեղի ներկայացուցիչներ են: Այս հարցերի պատասխաններն առավել լավ հասկանալու և հիմնավոր ներկայացնելու համար հասնել է պետք միջնադար ու այնտեղից սկսել, այնտեղ է հստակ երևում նմանատիպ հարցերի պատասխանները:
Սա պարզապես թուրքա-ադրբեջանական քաղաքականությունը կյանքի կոչելու գաղափարախոսություն է, որի հիմնական նպատակը հայի տեսակի առանձնահատկությունն ընդհանրացնելու, տարածքի ցեղախմբերի հետ խառնելու և մեր պատմությունը այլոց, այդ թվում նաև իրենց ենթադրյալ նախնիներին վերագրելու մեջ է, որին որոշ հայեր, ցավոք սրտի, նպաստում ու աջակցում են, խոսքս ատռաջին հերթին հայելու մեջ նայողներին է վերաբերվում: Հասկանալ է պետք, որ մեզ ապագայից զրկելու համար, նրանք առաջին հերթին պետք է հարցականի տակ դնեն մեր անցյալը:
Հավանաբար այս հոդվածը նույնպես նպաստում է ազերիների այսկերպ մտածելակերպի տարածմանը:
Գարեգին ,կարելի է կարծել, որ հայ ժողովրդի էթնոգենեզի գծով մասնագետ ես: Ես մասնագիտւթյամբ պատմաբան եմ, սակայն պատմության վիճահարույց հարցերով ինձ մասնագետի տեղ չեմ դնում: եթե ներկայացրել եմ Ալի Աբասովի կարծիքը, չի նշանակում, որ նրա բոլոր մտքերի հետ համաձայն եմ: Իսկ մեկնաբանողիդ էությունը բացահայտվել է մեկնաբանությանդ վերջին տողի մեջ, որտեղ քիչ է մնում ինձ ազգի դավաճան հանես: Մեկնաբանություններ գրողներից մեկը տեղին գրել է, որ Գարեգին անունով հանդես եկողի քննադատությունն ավելանում է, երբ Իջեւանի նախկին քաղաքապետերից մեկի գործերը վատանում են:
Ադրբեջանցիները դա ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներն են՝թուրքերը,լեզգիները,ավարցիները,թալիշները,պարսիկները,հրեաները ռուսները,հայերը,ուդերը,քրդերը և այլք:Նշվածներից միայն թուրքերը և քրդերը նոր են այդ տարածքում և ամենաշատը իրենք են իրենց համարում տեղաբնիկներ:Մինչը 1964 թվ.Գորիսում կար կիրակնօրյա մեծ շուկա,որտեղ հավաքվում էին մեր տարածաշրջանի հարևան հանրապետության տարբեր շրջաններից գյուղատնտեսական և այլ ապրանքներ վաճառողներ:Նրանց մեջ կային ադրբեջանցիներ,որոնք խոսում էին ոչ թուրքերեն ու նրանց անվանում էին ֆարսեր՝խոսում էին ֆարսերենով:Ասելս այն է,որ բնիկ ադրբեջանցին՝թալիշը,լեզգին,ավարը այլ հասկացություններ են,թուրքն ու քուրդը՝այլ….
Հարգարժան Ոսկան, ես չգիտեմ ու ցանկություն էլ չունեմ պարզելու, թե ում գործերը երբ և ինչի համար են վատանում, ավելին ես նաև, Ձեր բնորոշմամբ, էթնոգենեզի գծով մասնագետ չեմ: Ես պարզապես հայ եմ ու ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ մեր ազգի անցյալը տակնուվրա անելու համար օգտագործում են նաև Ձեր նմանների հնարավորությունները, որի վառ ապացույցն այն է, որ Դուք գոնե Ձեր հոդվածի վերջնամասում որևէ կարծիք չեք արտահայտում:
Հարգելի Գարեգին,Ձեզ եւ Ձեր նմաններին, ովքեր չգիտեն լրագրության հիմունքներ, նշեմ, որ լրագրողն առավելապես տալիս է տեղեկատվություն, որպեսզի ընթերցողն ինքը հասկանա եւ ոչ թե իր սուբյեկտիվ կարծիքն է պարտադրում կարդացողին: Աբասովի ելույթը հնչել է միջազգային կոնֆերանսում, որից հետո ես այլոց նման նրան հարց եմ տվել; Ասեմ, որ Աբասովը կարգին մարդ է,ինքը տուժել է Իլհամ Ալիեւի ռեժիմից, առողջական լուրջ խնդիրներ ունեցել: Իսկ նրա կարծիքը իր կարծիքն է:
Հարգարժան Ոսկան, շնորհակալ եմ պարզաբանման համար, համոզված եմ, եթե Ձեր վերջին մեկնաբանության միտքը, գոնե մասնակի, նշված լիներ հոդվածում, ամեն ինչ այլ կերպ կընկալվեր, համենայնդեպս իմ կողմից: