Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում քննարկվում է «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրության մասին» օրենքը

Փետրվար 24,2015 22:03

Վրաստանի Խորհրդարանը սկսել է «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրության մասին» օրենքում ուղղումներ մտցնելու նախագծի ուսումնասիրությունը, որի համաձայն` արտասահմանցի քաղաքացիները կարող են օրինականացնել իրենց ներկայությունը Վրաստանում մինչ 2015թ. հուլիսի 1-ը:

Նոր վիզային կանոնակարգումները, որոնք սահմանափակում էին արտասահմանցի քաղաքացիների մնալը Վրաստանում և ենթադրում էին պարտադիր վիզաներ, ուժի մեջ էին մտել 2014թ. սեպտեմբերից: Երկու ամիս անց Վրաստանը արտոնություններ մտցրեց, որոնք գործում էին մինչ 2015թ. մարտի 1-ը այն արտասահմանցիների համար, որոնք Վրաստան էին ժամանել 2014թ. մարտի 17-ից հետո և դրանից հետո դուրս չէին եկել երկրից կամ ստացել էին ժամանակավոր կացության իրավունք մինչ 2014թ. սեպտեմբերի 1-ը:  Այդ կերպ, Վրաստանում «անօրինական» գտնվող արտասահմանցիները կարող են դուրս գալ երկրից առանց անօրինական փախստականի կարգավիճակ ստանալու: Մասամբ, արտասահմանցիների վերոնշյալ կատեգորիան ազատվում է մինչ 2015թ. հուլիսի 1-ը Վրաստանում իրենց օրինական ներկայությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունից և մինչ ժամանակավոր կացություն/կամ քաղաքացիություն ստանալու վերջնական որոշումը, չեն արտաքսվի Վրաստանից:

«Մենք ուզում ենք, որ իշխող քաղաքական կուսակցությունը ավելի շատ ուժեղանա: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր կողմը ներգրավենք ավելի շատ նոր անձանց: Ես հաստատում եմ, որ այսօր մենք զբաղված ենք մեր տարածաշրջանային կազմակերպությունների թարմացման գործընթացով», -փետրվարի 24-ին հայտարարել է Մարդու իրավունքների հարցերով Խորհրդարանական կոմիտետի նախագահ Էկա Բեսելիան:

«Մոտակա ժամանակներս Վրաստանի` ՆԱՏՕ մտնելու հարցն օրակարգային չէ: Այդ մասին գիտեն բոլորը: Մենք, Բրյուսելը, Ռուսաստանը… Բոլորը դա գիտեն: Այնպես որ կարծում եմ` Ռուսաստանի հետ ոչ այնքան լավ հարաբերություններն ավելի չվատթարացնելու համար  մենք պետք է փորձենք վերացնել ավելորդ զգացմունքային ֆոնը: Ուզում եմ ընդգծել. Ուզումնավարժական կենտրոնը, որը մենք ծրագրում ենք կառուցել Վրաստանում, ոչ մի կապ չունի ռազմական բազաների հետ: Դա կլինի շատ համեստ ուսումնական կենտրոն, և մենք մինչև հիմա չգիտենք նույնիսկ, թե քանի սպա է գալու մեզ մոտ», -փետրվարի 24-ին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի Կառավարության հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Մեր արտաքին քաղաքականության ընթացքը եղել և մնում է անփոփոխ: Մենք ուզում ենք վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ուզում ենք դառնալ միավորված, անկախ պետություն: Բայց մենք չենք ուզում մեր երկրի միասնականությանը հասնել անկախության կորստի գնով: Ցավոք, արդեն իսկ հասկանալի է, որ մեզ երկար ճանապարհ է սպասվում: Բայց մենք պետք է համբերություն, սկզբունքայնություն և կայունություն դրսևորենք», -փետրվարի 24-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը:

«Եթե լարին շարունակի արժեզրկվել, ապա վառելիքի, լույսի, գազի, ալյուրի և սննդամթերքի գներն անպայման կսկսեն աճել: Այդ մթերքների թանկացումն անկասկած կհանգեցնի կյանքի թանկացմանը: Իսկ լարին, ցավոք, շարունակում է արժեզրկվել… Եթե ոչինչ չփոխվի, ապա երկրում ինֆլյացիան կսկսվի մոտակա 2-3 շաբաթվա ընթացքում: Չպետք է մոռանալ, որ մեր երկիրն ամբողջությամբ ապրում է ներկրման հաշվին: Մենք ներկրում ենք նույնիսկ առաջին անհրաժեշտության սննդամթերքը: Գազը և վառելիքը ևս ներկրում ենք: Իսկ ներկրումը տեղի է ունենում դոլարով: Այդ կերպ, եթե լարիի անկումը չդադարի, ապա ապրելը կդառնա ավելի թանկ», -փետրվարի 24-ին հայտարարել է Տնտեսության հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին:

Փետրվարի 24-ին Վրաստանի ազգային արժույթն արժեզրկվել է ևս 7 կետով: Վրաստանի Ազգային Բանկի կողմից հաստատած պաշտոնական փոխարժեքային կուրսի համաձայն` փետրվարի 25-ին 1 դոլարը կարժենա 2.2619 լարի, իսկ 1 եվրոն` 2.5573 լարի: Լարին շարունակում է արժեզրկվել:

«Մեկ պարկ ալյուրը վերջին ամսվա ընթացքում թանկացել է երկու լարիով: Եվ այդ թանկացումը կապված չէ ծրագրված թանկացման հետ, որը ծրագրված է եղել 2015թ. գարնան սկզբին: Թանկացումը կապված է ազգային արժույթի արժեզրկման հետ: Գարնանը ալյուրի գինը նորից կբարձրանա: Մեր երկիրն ալյուր է գնում Ռուսաստանից, Ուկրաինաից և Ղազախստանից: Ալյուրի համար մենք դոլար ենք վճարում: Համապատասխանաբար, ինչքան շատ է ընկնում մեր ազգային արժույթի գինը, այնքան թանկ է մեզ վրա նստում ամեն մի պարկ ալյուրը: Այսօր մենք վճարում ենք 38-39 լարի, վաղը, եթե լարին շարունակի արժեզրկվել, մենք արդեն չենք կարող պահել հին գները և ստիպված կինենք փոխել ապրանքների գները», -փետրվարի 24-ին հայտարարել է Վրաստանի հացի գործարաններից մեկի տնօրենը: Նշենք, որ տվյալ հայտարարությունն արվել է սննդամթերքի թանկացման մասին հետազոտությունների շրջանակներում, և հաց թխող ձեռնարկությունների մեծ մասը ևս մտադիր է բարձրացնել ապրանքի գինը լարիի արժեզրկման դեպքում:

Վրաստանի Ազգային Բանկի Պահուստի ծավալները 2014թ. կրճատվել են 124 000 000 դոլարով: 2014թ. վերջին Վրաստանի Ազգային Բանկի Պահուստը կազմել է 2 677 000 000 դոլար: Վրաստանի Ազգային Բանկի Պահուստի կրճատումը կապված է լարիի անկայունության հետ: Միայն 2014թ. Վրաստանի Ազգային Բանկը լարիի կուրսի արժեզրկումը կանխելու նպատակով Պահուստից վաճառել է 300 000 000 դոլար: Մինչդեռ, կանգնեցնել լարիի անկումը դեռևս չի հաջողվում: Հիշեցնենք, որ Ազգային Բանկի Պահուստը ցանկացած երկրի ֆինանսական կայունության երաշխիքն է: Հաստատված կանոնների համաձայն` կայունության պահպանման համար Պահուստում պետք է պահվի գումար հավասար նրան, որով հնարավոր է ապահովել երկրի ներկրումը 3 ամսվա ընթացքում: Վրաստանի դեպքում երկրի Պահուստի ծավալը չպետք է ընկնի 1 600 000 000 դոլարից ցած:

Վրաստանի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728