Լրահոս
Օրվա լրահոսը

«Սումգայիթյան ջարդերի նյութերով փաթեթ կազմելու ու աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն կա»

Փետրվար 24,2015 20:46

1-ին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ կան բավականաչափ նյութեր, որոնց հիման վրա կարելի է փաթեթ կազմել եւ առաջ քաշել պահանջատիրության հարցը:

«Անշուշտ Սումգայիթում տեղի է ունեցել ցեղասպանություն նույն նպատակով, ոչ միայն հայաթափել ու յուրացնել նյութական արժեքները, այլեւ բնաջնջել ու յուրացնել մշակութային բոլոր արժեքները»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Ըստ նրա, 1988-ին, երբ Սումգայիթից հայ փախստականները Հայաստան էին գալիս, գլխավոր դատախազության կողմից կազմվել են հազարավոր արձանագրություններ ու ներկայացվել նույնիսկ ՄԱԿ-ում, բայց խորհրդային միության փլուզման ժամանակահատվածն էր ու պետական մակարդակով հայկական կողմը հետեւողական չի եղել:

Լարիսա Ալավերդյանը առաջիկայում նամակով դիմելու է ԱԳՆ-ին արդարադատության նախարարությանը՝ առաջարկելու, որ կառավարությանը ներկայացնեն աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնություն եւ այդ խմբի աշխատանքի համար հատկացվեն պայմաններ. «Մենք պետք է դիմենք պատկան մարմիններին, որ առանձնացվեն ոչ միայն ֆինանսներ, այլեւ մասնագետներ, այսօր արդեն էնտուզիազմի վրա աշխատել հնարավոր չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728