Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն դատապարտում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կոչերը

Փետրվար 24,2015 20:22

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը դատապարտում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կոչերը՝ ուղղված Արցախի իշխանություններին՝ ադրբեջանցի հանցագործ դիվերսանտներին Բաքվին հանձնելու հետ կապված: ՍԴՀԿ-ն կարծում է, որ մենք հերթական անգամ գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության հետ:

Ձերբակալված դիվերսանտները սպանել են երկու անմեղ քաղաքացիների և ծանր վիրավորել մյուսին: Դրա հետ մեկտեղ, Արցախի Հանրապետությունում անցկացվել է բաց և թափանցիկ դատավարություն, որի արդյունքում դիվերսանտները ստացել են արժանի պատիժ: Բացի այդ, դեռևս չի մոռացվել Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, որի հետևանքով վերջինս Ադրբեջանում անմիջապես ազատ արձակվեց և հռչակվեց «ազգային հերոս»:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նաև կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին հանցավոր լռություն է պահպանում՝ կոշտ չարձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության երկու պաշտոնյաների հայտարարություններին: Ընդհանրապես, պատերազմող երկրի Արտաքին գործերի նախարարությունը պետք է լինի առավել համարձակ և նախաձեռնող: ՍԴՀԿ տարբեր գործիչներ բազմիցս առիթ են ունեցել հայտարարելու, որ ԱԳՆ-ի լռությունը տարբեր մարտահրավերների դեպքում ուղղակի անհասկանալի է և վերաճում է վախկոտության:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728