Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է պաշտոնական պատասխան ուղարկի ԱՄՆ Պետդեպարտամենտին»

Փետրվար 24,2015 20:08

«Այսօր, երբ Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել են Ռուսաստանի հետ, միակ օղակը, որտեղ մնում է համագործակցությունը տիեզերքն է և Արցախը,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով «ադրբեջանցի գերիներին» Ադրբեջանի կառավարությանը վերադարձնելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության` հայկական կողմին ուղղված կոչին:

ԱՄՆ-ի այդ կոչը, Լարիսա Ալավերդյանը համարեց պարիտետային մոտեցում, ըստ նրա ԱՄՆ-ն իրեն պահում է Մադրիդյան սկզբունքների ձեւաչափում. «Անկախ քննադատությունից, Մինսկի խումբը, միևնույնն է, մնում է հստակ գործոն եւ մեծածավալ պատերազմ թույլ չի տալիս: Ադրբեջանական դիվերսիաները հենց ի պատասխան Մինսկի խմբի գործունեության են իրականացվում»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով ԱՄՆ պետդեպի կոչին հայկական կողմը պետք է պաշտոնապես պատասխանի. «Հանրությունը սպասում է պաշտոնական պատասխանի: Ի վերջո,  Ամերիկան առաջարկով է հանդես եկել, որին պետք է պատասխանել:

Որքան էլ ներսից թույլ լինենք, մեկ է՝ մենք հայտնվել ենք քաղաքակրթական հերթական  բախման առաջին գծում: Ես գտնում եմ, որ մենք պետք է հստակեցնենք` ինչ կարգավիճակում են գտնվում դիվերսանտները և միջազգային կոնվենցիայի որ կետով պետք է հանձնենք նրանց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728