Այսօր ուշ գիշեր Թուրինում կայանալիք ՉԼ 1/8 եզրափակչի «Յուվենտուս»- «Բորուսիա» հանդիպումից առաջ երկու թիմերի գլխավոր մարզիչները խոսել են իրենց սպասելիքների մսին:
Յուրգեն Կլոպ: «Բորուսիա», դորտմունդ. «Յուվենտուսը» շատ փորձառու թիմ է եւ երկու կողմերի համար էլ շատ դժվար է լինելու: Իտալիայում տակտիկային մեծ ուշադրություն են դարձնում, բայց մենք էլ որոշ բաներ հասկանում ենք: Մեր թիմում գլխավոր փոփոխությունը Ֆիզիկական մարզավիճակն է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից առաջ մենք երեք անընդմեջ հաղթանակ տարանք եւ դա շատ լավ է»:
Մասսիմիլիանո Ալեգրի: «Յուվենտուս», Թուրին. «Դիմակայությունը երկու հանդիպումից է բաղկացած եւ երկուսն էլ դժվար են լինելու: Մեր առջեւ միջազգային հսկայական փորձ ունեցող թիմ է: Բայց ««Յուվենտուսը» սովոր է այդպիսի մարտահրավերների: Վստահ եմ, որ մենք գերազանց խաղ կցուցադրենք»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ