ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ մարզի գյուղական համայնքներում կազմակերպվում են առողջապահական բարեգործական ծրագրեր, որի շրջանակներում ինչպես մարզի խոշոր առողջապահական ընկերությունների առաջատար բժիշկ-մասնագետների կողմից գյուղական համայնքներում կազմակերպվում են ազգաբնակչության անվճար հետազոտություններ:
Հերթական առողջապահական ծրագիրը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բջնի համայնքում: Մարզի առաջատար բժիշկները «Բջնիի ԲԱ» ՓԲԸ-ում, համայնքի ընդհանուր բնակչության շրջանում, իրականացրել են աչքի, կրծքագեղձի և վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա, էլեկտրոսրտագրություն, ինչպես նաև այլ հետազոտություններ ու մատուցել են մեթոդական և խորհրդատվական ծառայություններ:
Այս ամենին զուգահեռ մարզի բժիշկների մեկ այլ խումբ Բջնիի միջնակարգ դպրոցում աշակերտների շրջանում, իրականացրել է աչքի հետազոտություն:
Բջնի համայնքում նախապես հրապարակվել է համապատասխան հայտարարություն և առողջապահական ձեռնարկի հնարավորություններից օգտվել են համայնքի շուրջ 100 մեծահասակ բնակիչներ և գրեթե 250 դպրոցահասակ երեխաներ:
Կարդացեք նաև
Հարկ է նշել նաև, որ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ բժշկական հետազոտություն անցած և որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված բնակիչներին տրվելու են նաև մարզի բժշկական կենտրոններում հետագա բուժման կուրս անցնելու հնարավորություններ:
Մարզի առողջապահության բնագավառի պատասխանատուների փոխանցմամբ ՀՀ Կոտայքի մարզպետի և Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի «Լույս հայի աչքերին» ծրագրի համագործակցության շրջանակներում մարզի բոլոր համայնքներում իրականացվելիք աչքի հետազոտությունների արդյունքում սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների համար նախատեսվում է աչքի շարժական հիվանդանոցում իրականացնել վիրահատություններ` ապրիլի 20-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝