Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյանը ԲՀԿ-ի նոր ղեկավարի հավակնորդ գիտի. «Իքիբիր էին գցել, ուզում էին դուշեշ խաղային»

Փետրվար 24,2015 18:29

Ասում են՝ մարդիկ հիասթափված են, հանրությունն է հիասթափված, քաղաքական ուժերը եւ այլն: Ես էլ ասում եմ, որ իզուր տեղը թող չոգեւորվեին , որ հիմա էլ չհիասթափվեին»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն այսպես անդրադարձավ քաղաքական դաշտում առկա ճգնաժամին՝ կապված ԲՀԿ-ՀՀԿ խնդրի հետ:

Ինքը՝ Լեւոն Մարտիրոսյանը ստեղծված իրավիճակում դրական տարրեր է տեսնում. դաշտը մաքրվում է: Ըստ նրա, Հայաստանին իսկապես պետք է նոր, առողջ ընդդիմություն. «Որեւէ մեկը չի խանգարել որեւէ մեկին ստեղծելու լուրջ ընդդիմություն, ուղղակի չի ստացվել: Դրա անհրաժեշտությունը կա: Մեր գործընկերները իքիբիր էին գցել, ուզում էին դուշեշ խաղային»,- ասաց նա՝ օգտագործելով նարդի խաղի տերմինները եւ շարունակեց,- «Զարմանում եմ, որ դիմացի խաղացողը չի նկատել, որ դա իքիիբիր էր, ոչ թե դուշեշ»:

Նա հակադարձեց երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ լիդերներ չպետք  է լինեն, պետք է լինեն ուժեղ թիմեր, որովհետեւ մեկ մարդը, ինչքան էլ ուժեղ լինի, չի կարող 1000 կգ-անոց ծանրաձող բարձրացնել, ծնկները կծալվեն: Լեւոն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Լիդերներ պետք են, հենց նրանք են պետք եւ նրանք պետք է ի հայտ գան: Ես համաձայն եմ նախագահի հետ, որ ԲՀԿ-ում բազմաթիվ մարդիկ կան, որոնք կարող են ղեկավարել ԲՀԿ-ն: Ես երիտասարդ կին գիտեմ, որ ունի բոլոր արժեքները եւ հնարավորությունները»:

Նա անուն չտվեց՝ ասելով, որ իր հետ կճշտի՝ նոր:

Լեւոն Մարտիրոսյանի ելույթը աղմուկ բարձրացրեց ԱԺ նիստերի դահլիճում: Պատգամավորները սկսեցին քննարկել, թե ով է այդ երիտասարդ կինը, որ հավակնում է Գագիկ Ծառուկյանի դերն իր վրա վերցնել եւ ղեկավարել ԲՀԿ-ն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ուժեղ է այն քաղաքական գործիչը,ով վախենալու կամ կորցնելու ոչինչ չունի:Մեր երկրում ,,բրեժնևշինա,,է՝պաշտոնյաներին,գործարարներին թույլատրում են ամեն անօրնականություն անելու՝այս դեպքում նրանք դառնում են ավելի խոցելի:Աթոռից բարձրացնես՝տակը կեղտ է,վարվիր հետը ինչպես ուզում ես…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728