Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Թուրքիան անելիք չունի եւ չի կարող ունենալ ԼՂ կարգավորման գործընթացում»

Փետրվար 24,2015 18:23

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

Դեռեւս 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթաց, որն, անշուշտ, կարող էր նպաստել կայունության ամրապնդմանը մեր տարածաշրջանում: Հայաստանի Հանրապետությունը, ունենալով նախապայմաններ առաջադրելու բարոյական իրավունք, այնուհանդերձ, չգնացինք այդ քայլին՝ քաջ գիտակցելով, որ նախապայմանները ժողովրդավարության եւ երկխոսության լեզուն չեն: Սակայն Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը տարիներ շարունակ սկսեց մի կողմից թոզ փչել միջազգային հանրության աչքերին, իսկ մյուս կողմից նախապայմաններ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը:

Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից հայտարարած «զրո պրոբլեմ» հարեւանների հետ կոչվող քաղաքական կեղծ իդեան իրականում զրոյացրեց գրեթե բոլոր հարեւանների հետ հարաբերությունների բարելավման հավանականությունը:

Համոզվեք ինքներդ: Կիպրոս, Սիրիա, Հունաստան եւ վերջապես Հայաստանի Հանրապետություն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան փոխանակ հետ կանգնի նախապայմաններ թելադրելու իր ժխտողական քաղաքականությունից, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը մի կողմից շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, իսկ մյուս կողմից սեփական պատմության հետ առերեսվելու փոխարեն միեւնույն նժարին է դնում զոհին եւ դահճին: Սա իսկապես անթույլատրելի է:

Թուրքիան անելիք չունի եւ չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: ԼՂ հակամարտության կարգավորման բանալին Արցախի ժողովրդի ձեռքերում է:

Մենք պետք է համախմբվենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում եւ քայլեր ձեռնարկենք թուրքական ժխտողականության դեմ պայքարում: Կարծում եմ՝ այստեղ լուրջ անելիք ունի նաեւ հայոց խորհրդարանը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր խմբակցությունների կողմից մշակված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը եւս մեկ ապացույց է, որ մենք սկսելու ենք միասնական պայքարի նոր փուլ:

Այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք այլեւս երբեք ժխտողականությանը, այլեւս երբեք ցեղասպանությանը, այլեւս երբեք բոլոր հանցագործություններին մարդկության նկատմամբ:

Շնորհակալություն ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728