Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները կոչ են արել իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները

Փետրվար 24,2015 18:18

Փարիզում ավարտվել է Ուկրաինաում իրավիճակի կարգավորման հարցով «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ Ուկրաինա) արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ըստ «Վզգլյադ» թերթի՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները կրկին Մինսկում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունների իրականացման կոչ են անում:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին ԵԱՀԿ-ի համար բոլոր տարածքներ մուտք ապահովել, համագործակցել տեխնիկայի հեռացման շուրջը»,- ասել է Ֆաբիուսը եւ հավելել, որ ԱԳ նախարարների ղեկավարները հանձնարարել են հետեւել Մինսկի համաձայնագրերի իրականացմանը հետեւել:

Ըստ Ria.ru-ի՝ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցությունները շատ օգտակար է անվանել: Նա ներողություն է խնդրել, որ ստիպված է եղել թողնել հանդիպումը չսպասելով հայտարարությանը: Լավրովը նշել է, որ պետք է գնա Մոսկվա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպման:

Հաղորդվում է, որ բանակցությունները տեւել են ավելի քանի 3 ժամ:

Նշենք, որ սա «նորմանդական քառյակի» նախարարների առաջին հանդիպումն է փետրվարի 12-ին Մինսկում քառյակի երկրների ղեկավարների հանդիպումից հետո:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728