Փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր վարչությունների պետերի կողմից քաղաքապետարանում անցկացվող քաղաքացիների ընդունելության ցանկում ներառել նաև իրավաբանական վարչությունը և հանրությանը իրազեկել ընդունելության օրերի ու ժամերի մասին: Ըստ այդմ, կազմվել է նոր ժամանակացույց, համաձայն որի այսուհետ, ի թիվս այլ վարչությունների, յուրաքանչյուր ուրբաթ օր, ժամը 16:00-ից -18:00-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների իրավաբանական բնույթի հարցերին կպատասխանեն Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, կամ պետի տեղակալը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև խստորեն հետևել ընդունելությունների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը` հատկանշելով, որ վարչական շրջաններում կազմակերպվող քաղաքացիների ընդունելության օրինակով պարբերաբար անձամբ է ներկա գտնվելու նաև Երևանի քաղաքապետարանում կազմակերպվող ընդունելություններին:
Երևանի քաղաքապետարան