Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շենքերը ջերմամեկուսացնում են, որ գազի ու լույսի վարձերի տակից դուրս գան (Տեսանյութ) 

Փետրվար 24,2015 17:47

Գազի, էլեկտրաէներգիայի օր օրի բարձրացող սակագները մարդկանց ստիպում են ձմռան ցրտին խնայողություններով օգտագործել հոսանքը կամ գազը: Էներգակիրների աճող գները ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար նվազեցնելու նպատակով բազմաբնակարան շենքերի արդյունավետության բարձրացման ծրագիր է մշակվել: Այս մասին այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայաստանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի ղեկավար Կարեն Ասատրյանը: Ըստ նրա, որոշ համայնքներում արդեն մի քանի շենքեր ջերմամեկուսացվել են, ինչի արդյունքում բնակիչների` ջեռուցման համար վճարած գումարները գրեթե կիսով չափ նվազել են: Այս տարի նախատեսվում է ջերմամեկուսացնել եւս 7 շենք:

Շենքերի մի մասը ջերմամեկուսացվել է վարկով, որոշներն էլ` շենքի վրա տեղադրված, բջջային օպերատորներին կամ այլ ընկերություններին պատկանող ալեհավաքներից ստացվող գումարներով:

Կարեն Ասատրյանը նշում է, որ այս ծրագիրն իրականացնելիս խոչընդոտներից մեկն այն է լինում, որ բանկը երաշխավոր է ուզում, բացի այդ բնակիչները չեն վստահում բանկին, համատիրությանը, վերջինս էլ` բնակիչներին. «Բանկը համատիրության հետ աշխատելու փորձ չունի, hամատիրությունն էլ գույք չունի, որ բանկի համար երաշխիք լինի, համատիրությունը չի ուզում վարկ վերցնել, այն էլ` դոլարով»:

Կարեն Ասատրյանի խոսքերով, այս ծրագրին աջակցում է նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որը համաֆինանսավորում է:

Կարեն Ասատրյանի խոսքերով, հենց աշխատանքները իրականացվում են եւ արդյունքը տեսնում են, բնակիչների տրամադրվածությունը «180 աստիճանով» փոխվում է եւ մարդիկ սկսում են համատիրությանը պարտաճանաչ վճարել այդ ծրագրով ծախսված գումարների դիմաց: Ծրագրի ղեկավարի համոզմամբ` ավելի շատ շենքեր կարող են ջերմամեկուսացնել, եթե վարկային պայմանները բարելավվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728