Ուկրաինայի դեմ պատերազմը քիչ հավանական է: Այս մասին, ըստ Metronews.ru-ի, լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մի օր կարթնանանք՝ իմանալով, որ պատերազմ է սկսել, Պուտինը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ այդպիսի կործանարար սցենար դժվար թե հնարավոր լինի, եւ հույս ունեմ, որ դրան երբեք չի հասնի»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքերով՝ ամենավատն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության սրումն եւ դրանք թեժացնելու փորձերն են:
Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի ձգտումը Ռուսաստանի նախագահը անվանել է «ռեւանշիզմի բնույթի բաներ» եւ հավելել. «Հարցը նրանում է, որ չեմ ուզում որեւէ խորհուրդ տալ, բայց, համենայն դեպս, Ուկրաինայի նման մեծ եվրոպական երկրի ղեկավարությունը, պետք է երկիրը վերադարձնի նորմալ կյանքի. կարգավորի տնտեսությունը, սոցիալական ոլորտը, քաղաքակիրթ ճանապարհով կարգավորի իր հարաբերությունները հարավ-արեւելքի երկրների հետ, Դոնբասում ապրող մարդկանց համար ապահովի օրինական իրավունքները եւ շահերը: Եթե Մինսկի համաձայնությունները իրականություն դառնան, վստահ եմ, այդպես էլ կլինի»,- մասնավորապես ասել է Վլադիմիր Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ