Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխակ Գաբրիելյան. «Արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ են արտոնյալ պայմաններ»

Փետրվար 24,2015 17:25

Մեխակ Գաբրիելյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը դա չի իրականացնում:

«Երկրի քաղաքական կայունությունը ամենամեծ գործոնն է, որը պետք է տնտեսության զարգացմանը նպաստի»,- փետրվարի 24-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ Սովետական Միությունում Հայաստանը իր գիտաարտադրական ներուժով առաջին երեք տեղերից մեկն էր զբաղեցնում. «Այդ տարիները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը ի վիճակի է գիտատեխնիկական բնագավառում շատ լուրջ առաջընթացի հասնել: Ցավոք սրտի, մեր վերջին 20 տարիները տեղապտույտի եւ հետընթացի ժամանակաշրջաններ են տնտեսության զարգացման առումով, այսինքն՝ Հայաստանում տնտեսական զարգացման հիմքը պետք է հանդիսանա արդյունաբերությունը: Ցավոք սրտի, արդյունաբերության բնագավառը դիտարկվեց որպես սովորական առեւտրային բնագավառ, եւ Հայաստանում ստեղծվեց վաշխառուական տնտեսություն, իսկ վաշխառուական տնտեսության իմաստը  փողն արագ  փողի վերածելն է»:

Պարոն Գաբրիելյանը հավելեց, որ արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ են արտոնյալ պայմաններ, որը Հայաստանի կառավարությունը չի իրականացնում. «Մեկ տարուց ավելի է, ինչ նախագահը հայտարարել է, որ մենք միանում ենք Եվրասիական տնտեսական միությանը, ի՞նչ արեց կառավարությունն  այս ընթացքում: Մինչեւ պաշտոնապես հայտարարելը պետք է հանրությանը ներկայացվեր, թե այդ միանալուց հետո մենք ինչ ենք անելու, ցավոք սրտի, մինչեւ այս պահը մենք դա չունենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728