Երուսաղեմում կայացավ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության մեկնարկային տուրի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչներից չորսը խաղում են միմյանց հետ:
Մեր շախմատիստներից ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում ամենից բարձր դիրք զբաղեցնող գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի (նկարում) մրցակիցը հանրապետության փոխչեմպիոն Արման Միքայելյանն է, իսկ Հայաստանի այս տարվա չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սեւերով խաղում է Վլադիմիր Պողոսյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ