Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրեական գործեր  Իջեւանի ԲԿ-ի  նախկին տնօրենի եւ քաղաքապետի նկատմամբ

Փետրվար 24,2015 16:54

Իջեւանում կրքերը թեժացել են:

Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային վարչություն, հայտնել, որ 2003-2013թթ. Իջեւանի նախկին հիվանդանոցի  տարածքում գտնվող ավտոտնակների (այն սեփականության իրավունքով պատկանում է  Իջեւանի  ԲԿ-ի նախկին տնօրեն, Վազգեն Մարգարյանից առաջ  բժշկական կենտրոնը ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի կնոջը) էլեկտրաէներգիայի ծախսի գումարները վճարվել են Իջեւանի ԲԿ-ի  հաշվին: Այդ խախտումները  բացահայտվել են Իջեւանի ԲԿ-ում 2014թ.  կատարված աուդիտի արդյունքում: Վ. Մարգարյանը  չցանկանալով իր վրա վերցնել այդ խախտման պատասխանատվությունը՝ դիմել է  իրավապահներին:  Հ. Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասով:  Այդ քրեական գործի շրջանակներում կատարվել են գործողություններ, անշարժ գույքի կադաստրի  Տավուշի  մարզային ստորաբաժանումից(որի պետի պաշտոնակատարն է Իջեւանի նախկին քաղաքապետ, Հ. Ներսիսյանի եղբայր Վարուժան Ներսիսյանը ) ոստիկանները առգրավել են հիշյալ  տարածքի սեփականության վկայականը:

Հրաչյա Ներսիսյանը դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին,հայտնելով, որ Իջեւանի քաղաքապետարանը քաղաքային զբոսայգու տարածքում երկարաժամկետ վարձակալության  տարածք է տրամադրել Իջեւանի բնակիչներից մեկին, այդ տարածքը  համընկել է  2006թ.-ին իրեն սեփականության իրավունքով տրամադրված տարածքի հետ:  Ոստիկանության Իջեւանի բաժինը այդ հայտարարության հիման վրա քրեական գործ է  հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի  308 հոդվածի 1-ին մասով:  Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի վկայությամբ՝   ինքը տեղյակ չի եղել, որ ոստիկանության Իջեւանի բաժինը իր նկատմամբ քրեական գործ է հարուցել:  Քաղաքապետն այդ մասին իմացել է այն  ժամանակ, երբ քրեական գործն ուղարկվել է Տավուշի քննչական վարչություն: Քաղաքապետն ասաց,  որ ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը իր հանդեպ քրեական գործ է հարուցել, քանի որ  ինքը բողոքում է  Իջեւանում  ծառերի, գիշերային լուսավորության լամպերի գողությ ան եւ քաղաքին վնաս պատճառած այլ  չբացահայտված հանցագործությունների  կապակցությամբ: Վ. Ղալումյանը որպես վկա հարցաքննվել է  Տավուշի քննչական վարչությունում: Քաղաքապետը հայտնեց, որ 2006թ.  Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը զբոսայգու տարածքում հողատարածքներ է հատկացրել Իջեւանի մի շարք բնակիչների, այդ թվում՝ իր եղբայր Հրաչյա Ներսիսյանին:  Վ.  Ղալումյանի խոսքերով՝ Վ.  Ներսիսյանը  իր եղբորը հատկացրած հողամասը չի նշել որպես զբաղեցրած տարածք:  Վ. Ղալումյանի  խոսքերով՝ այդ պատճառով ինքը տեղյակ չի եղել, որ   քաղաքապետարանի կողմից  բնակիչներից մեկին երկարաժամկետ վարձակալության տրված հողամասի 100 քառակուսի մետրը համընկնում է Հ. Ներսիսյանին տրված հողի հետ: Վ. Ղալումյանը հայտնեց, որ իր նկատմամբ հարուցված  քրեական գործն անհիմն է, ինքը  ոստիկանության Իջեւանի բաժնի պետից պահանջելու է հրապարակային կերպով ներողություն խնդրել՝ իր հեղինակության հետ խաղալու համար:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սվետլանա Բեգլարյան says:

    Այս ամեն գալիս է նրանից,որ այս երկրում բոլորն էլ մնում են անպատիժ: Եթե ոստիկանապետը իմանա անօրինական գործողությունների համար կպատժվի,երբեք անօրինական բան իրեն թույլ չի տա,նույնը վերաբերվում է Ներսիսյաններին, որ դատվելու փոխարեն ստացավ Տավուշի մարզի կադաստրի ստորաբաժանման ղեկավար, իսկ ինչ վերաբերվում է գործող քաղաքապետին վերջապես Իջևան քաղաքը ունեցավ սրտացավ, կամեցող, աշխատասեր,ազնիվ քաղաքապետ: հետևությունը թողնում եմ ընթերցողին:

  2. Խաբեբաների մաման լալացնող says:

    Եթե Դուք ի նկատի ունեք այն Սվետլանա Բեգլարյանին,որը շատ մոտ է Ներսիսյաններին, ապա ասեմ, որ Դուք սխալ անվան տակ եք հանդես եկել:

  3. Ijevanci says:

    դատեք այս քաղաքաետին, որ փոխարենը մի թալանչի բերեք լափի ու Ձեզ էլ բաժին հասցնի: Հազիվ ունենք մտացող քաղաքապետ քաղաքի մասին, ինչ եք ուզում:

  4. Khajak Tananyan says:

    Վիճակը այսօր խառն է իհարկե , բայց սա հիմքեր ունի թերևս … Իջևանի նախկին տխրահռչակ քաղաքապետը այնպիսի մի վիճակ է առաջացրել իր «կառավարման» տարիների ընթացքում ` կապված հողատարածքների անօրինական որոշումներ տալու , մի տարածքը միաժամանակ մի քանի հոգու տրամադրելու և ընդհանրապես , որ սա շտկելու և օրինական տեսք տալու համար բավականին երկար ժամանակ է պետք : Այնպես որ իրավապահ մարմինների համար բավականին լայնածավալ աշխատանք է սպասվում այս ասպարեզում : Մի խոսքով` այս « ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ Է ՋՈՒՐ Է ՔԱՇԵԼՈՒ » , այսօր Իջևանում միմյանց նկատմանբ շատ մարդկանց մեջ այնքան թույն ու թշնամանք է ստեղծվել այս ֆոնի վրա , որ մարդիք ակամայից դարձել են միմյանց թշնամի , շատերը այսօր դրա զոհն են , այդպիսի ՏԻՄ կառավարման … և էլ չեմ ասում , որ դրա արդյունքում Իջևանում կարող են նույնիսկ կրակոցներ հնչել … իմ կարծիքով …………..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728