Լրահոս
Օրվա լրահոսը

CeBIT 2015-ին Հայաստանը կներկայանա մեկ միասնական տաղավարով

Փետրվար 24,2015 15:29

Մարտի 16-20 Գերմանիայի Հաննովեր քաղաքում տեղի կունենա ՏՏ ոլորտի միջազգային ամենախոշոր CeBIT 2015 ցուցահանդեսը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավարությամբ և Նիդռլանդների ԱԳՆ Զարգացող Երկրներից Ներմուծման Խթանման Կենտրոնի (CBI) աջակցությամբ Հայաստանն այս տարի ցուցահանդեսում կներկայացվի միասնական մեկ տաղավարով: Հայաստանը կներկայացնեն  Volo, Altacode, E-Works,  IU Networks , Technology and  Science Dynamics, Web, Locator, Instigate և VTG Software ընկերությունները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշում է. «Մենք ավանդաբար մասնակցում ենք Եվրոպայի այս խոշորագույն ցուցահանդեսին, սակայն այս տարին առանձնահատուկ է: Մենք մասնակցում ենք առանձնացված հայկական տաղավարով՝ Surprising Engineering և Why Armenia խորագրի ներքո»:

Նշենք, որ CeBIT ցուցահանդեսում ներկայացվում են թվային տեխնոլոգիաների ոլորտի վերջին լուծումները ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների և միջազգային ընկերությունների կողմից: Ցուցահանդեսը միջազգային արդյունավետ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնելու, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու համար: Ցուցահանդեսին մասնակցում են գրեթե 4000 ընկերություն 70 երկրներից և   ավելի քան  300 000 այցելու  աշխարհի շուրջ 110 երկրներից:

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728