Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն ԼՂՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները սադրանք է անվանել. APA

Փետրվար 24,2015 15:17

Թուրքիայի Հանրապետությունը մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները սադրանք է անվանել: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA.az գործակալությունը:

Գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս ընտրությունները փորձեր են օրինականացնելու անօրինական իրավիճակը, որը տիրում է այդ տարածքներում. «Այսպիսի նախաձեռնությունները նշանակում են միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքների բացահայտ խախտում: Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ-ի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ են ընթանում, այդպիսի անօրինական «ընտրությունների» անցկացումը հակամարտության կարգավորմանը չի նպաստի»:

Թուրքիայի ԱԳՆ խստորեն դատապարտում է այս գործողությունները, քանի որ «դրանք ուղղված են հերթական անգամ խախտելու Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության իրավունքը» եւ հայտարարում է, որ նրանք անօրինական են եւ միջազգային իրավունքի հետ որեւէ առնչություն չունեն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728